Բաժիններ՝

Սթեն Վավրինկան դարձավ «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակչի ամենատարեց մասնակիցը՝ սկսած 1985 թվականից

«Ռոլան Գարոսի» գործող չեմպիոն՝ շվեյցարացի Սթեն Վավրինկան մրցաշարի 1/4 եզրափակչում 6:2, 6:1, 7:6 հաշվով հաղթելով իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինոլասին՝ դարձավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակչի ամենատարեց մասնակիցը՝ սկսած 1985 թվականից:

Վավրինկան հիմա 31 տարեկան և 69 օրական է: 1985 թ. կիսաեզրափակիչ փուլ է դուրս եկել Ջիմի Քոնորսը, ով 32 տարեկան և 280 օրական էր:

Շվեյցարացին վերջին 11 Մեծ Սաղավարտների 6 մրցաշարերում հասել է մինչև կիսաեզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս