Բաժիններ՝

«Տաշիր» առևտրի կենտրոնը վաղվանից կաշխատի բնականոն ռեժիմով

«Տաշիր» առևտրի կենտրոնը վաղվանից կաշխատի բնականոն ռեժիմով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրին առևտրի կենտրոնից:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում, որ hրդեհ է բռնկվել Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի երրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել` 15:20-ին: 3-րդից 5-րդ հարկերի մալուխների հորանում այրվել է մոտ 17 գմ մալուխ:

Առևտրի կենտրոնից մեզ տեղեկացրեցին, որ հրդեհը բռնկվել է հոսանքի լարերի կարճ միացման հետևանքով, և, պահպանելով անվտանգության կանոնները՝ տարհանել են մարդկանց, և դիմել են ԱԻՆ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս