«Կրակը սահմանին կշարունակվի, կլինի այնպես, ինչպես մինչ ապրիլը». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական խնդրին, նշեց, որ Ադրբեջանը պատրաստվում է Ֆորմուլա 1-ին, որը շուտով կանցկացվի, որից հետո կտեսնենք՝ ինչ կլինի. «Բայց դա չի նշանակում, որ Ֆորմուլա 1-ից հետո միանգամից հրաձգություն կսկսվի: Այնտեղ ամեն ինչ կապված է նավթի գների ու դրանց դինամիկայի հետ, որոնք Ադրբեջանին պետք են տարբեր նախագծեր իրականացնելու համար, այդ թվում և՝ քաղաքական:

ՄԽ համանախագահներն ուզում են, որ երկու երկրների նախագահները հանդիպեն, ինձ թվում է՝ հանդիպումը կկայանա, և կհաջողվի վերսկսել բանակցային գործընթացը: Դրա հետ մեծ հույսեր կապել երևի թե չարժե, որովհետև Մինսկի գործընթացը վերջին երկու-երեք տարիներին աշխատում է ստատուս-քվոյի պահպանման վրա միայն: Բայց հիմա փորձեր են արվում վստահության մեխանիզմներ ներդնելու՝ մոնիտորինգ սահմանին, որին ես սկեպտիկորեն եմ վերաբերվում, քանի որ Ադրբեջանը դեմ կլինի, իսկ Ադրբեջանի վրա ազդելու հնարավորությունը փոքր է: Կրակը սահմանին կշարունակվի, կլինի այնպես, ինչպես մինչ ապրիլը»:

Քաղաքագետը նկատեց, որ Ղարաբաղը բանակցային գործընթացի կողմ չի դառնա:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին քաղաքականությանը, ապա, ըստ նրա՝ ակտիվությունը մարում է, իսկ ինչ էլ արվում է՝ արվում է ծածուկ.

Կարդացեք նաև

«Ես ենթադրում եմ, որ հիմա ակտիվորեն Ռուսաստանի հետ քննարկվում են զինվելու հնարավորությունները՝ այն պայմանագրերի հիման վրա, որոնք արդեն եղել են: Թե դա որքան լավ կամ վատ է ընթանում, ոչ մեկս չգիտի: Բայց, որ այդ պրոցեսը բավական ակտիվ է, փաստ է: Հիմա ամառ է ու ներքաղաքական վիճակը մեղմացել է, բայց մյուս կողմից՝ ուսանողները գնում են արձակուրդ, և ինչ-որ իրադարձություններ ներքաղաքական կյանքում կլինեն: Խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվություն կլինի աշնանից սկսած»:

Տեսանյութեր

Լրահոս