Բաժիններ՝

«Յուվենթուսը» և «Լիվերպուլը» բոլորից շատ ֆուտբոլիստներ են ուղարկել Եվրո-2016

Թուրինցիները և մերսիսայդցիները ֆուտբոլիստներով մատակարարել են 10 հավաքականների:

«Յուվենթուսը» և «Լիվերպուլը» Եվրոպայի առաջնությունում կունենան ամենամեծ ներկայացուցչությունը. 2 ակումբներն էլ Ֆրանսիա են ուղարկել 12-ական ֆուտբոլիստ:
«Յուվենթուսից» Իտալիայի հավաքականում տեղ են գտել 6 ֆուտբոլիստներ. Բուֆոն, Կելինի, Բոնուչի, Բարձալի, Ստուրարո և Ձաձա:

Եվս 6 ֆուտբոլիստներ հայտնվել են այլ հավաքականներում. Մորատա (Իսպանիա), Խեդիրա (Գերմանիա), Լիխտշտայներ (Շվեյցարիա), Մանջուկիչ (Խորվաթիա), Պոլ Պոգբա և Պարտիս Էվրա (Ֆրանսիա):

«Լիվերպուլն» Անգլիայի հավաքական է ուղարկել 5 ֆուտբոլիստի. Կլայն, Հենդերսոն, Լալանա, Միլներ և Սթարիջ:

Բելգիայի հավաքական են գնացել Մինյոլեն, Բենտեկեն և Օրիջին, Ուելսի հավաքական՝ Ուորդը և Ջո Ալենը, Սլովակիա՝ Շկրտելը, և Գերմանիա՝ Էմրե Ջանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930