«ՆԱՏՕ-ն հուսով է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կնորմալանան». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ում հուսով են, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կնորմալանան: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով ավելի վաղ Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումը, որով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչվել են ցեղասպանություն:

«Այդ հարցը ՆԱՏՕ-ին չի վերաբերում»,- ասել է նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Հուսով եմ, որ Թուրքիան եւ Հայաստանը հնարավորինս արագ կնորմալացնեն հարաբերությունները»,- ըստ Reuters գործակալության՝ ասել է Ստոլտենբերգը:

Տեսանյութեր

Լրահոս