«Ախպոր պես եկեք վերջ դնենք այս թեմային ու չխոսենք այս ամենի մասին: Այն, ինչ պետք էր, Սիլվան խոսել ու ներկայացրել է: Պետք չէ մտնել մարդու ու մատանու արանքը: Ինչ եղել, եղել է, չեմ ցանկանում դա համաշխարհային բան սարքել, ինչ արել, արել են. իրենք են որոշողը: Ես պատասխանատու չեմ այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ»:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարզիկների օլիմպիական ավանն արդեն պատրաստ է:
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս յուրահատուկ կոկտեյլ, որը կարող է բուժել մի շարք հիվանդություններ: Պարզապես շշի մեջ պետք է խառնել մի քանի դեղատնային թուրմեր:
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն՝ ապօրինի հատված 21 ծառի համար:
Արևմտյան գործընկերների մեծամասնությունը ընդունում է, որ չպետք է բերվեն պատրվակներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը հետաձգելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին, վկայակոչելով ТАСС-ը:
«Ռոլան Գարոսի» 1/4 եզրափակչում Գարբինիե Մուգուրուսան հաղթեց Շելբի Ռոջերսին, իսկ Սամանտա Ստոսուրը՝ Սվետանա Պիրոնկովային:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:
«Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պնդում Է, որ Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր նախորդից՝ Իրակլի Ղարիբաշվիլիից, ավելի սկզբունքային Է:
Հայտնի ռուս երգիչ, «Чай вдвоем» խմբի նախկին անդամ Ստանիսլավ Կոստյուշկինը ներողություն է խնդրել Ադրբեջանի կառավարությունից և ժողովրդից՝ Հայաստանի կողմից «օկուպացված» Լեռնային Ղարաբաղ «անօրինական» այցելելու համար, և խնդրել է իրեն հեռացնել Ադրբեջանի «սև ցուցակից»: krpress.ru-ն, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, գրում է, որ Կոստյուշկինն իր հայտարարության մեջ նշել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու այդ երկրի օրենքներն այսուհետ […]
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 205 հազար միգրանտներ ու փախստականներ:
Ֆրանսիայի բաց առաջնության 1/4 եզրափակչում Էնդի Մարեյը հաղթեց Ռիշար Գասկեին, իսկ Սթեն Վավրինկան՝ Ալբերտ Ռամոս-Վինոլասին:
Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին: Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նրա խոսքով՝ եկել է Հայաստանին կանգնեցնելու ժամանակը, որն, ըստ նրա՝ «օկուպացրել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»:
Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունն աճում է աշխարհում լարվածության սրվելու պայմաններում: Այս մասի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այդ մասին տեղեկացնում են թատրոնից: Նա ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի զարմիկն է։
Երևանի պետական համալասարանում կկայանա IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը:
«Սենի ջրի մակարդակը հասել Է 6 մետրի նշագծին (սովորական մակարդակի նկատմամբ) եւ, ամենահոռետեսական կանխատեսումների համաձայն, կարող Է երեկոյան հասնել 6,3 եւ նույնիսկ 6,5 մետրի»: Նախարարության կանխատեսումներով՝ այս իրավիճակը բավականին երկար կտեւի եւ «կարող Է պահպանվել առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում»:
«Հայկական բարեգործական ընդհանուր միություն-Եվրոպան» ողջունում է Բունդեսթագի` հունիսի 2-ին ընդունած բանաձևը, որը նվիրված է հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին: Բանաձևի տեքտում Գերմանիայի խորհրդարանը նաև «իր բողոքն է արտահայտում ժամանակին երիտթուրքերի կառավարության գործողությունների դեմ, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ապրող հայերը գրեթե ամբողջությամբ բնաջնջվեցին»:
Յուտայի համալսարանի հետազոտողները մշակել են չարորակ ուռուցքների այն տեսակների բուժման նոր մեթոդ, որոնք դժվարությամբ են ենթարկվում թերապիայի, ինչպես, օրինակ՝ ռետինոբլաստոման կամ աչքի քաղցկեղը:
Հունիսի 4-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը շնորհակալական նամակ է ուղղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական օմբուդսմեն, Բունդեսթագի Հանրագրերի կոմիտեի նախագահ Քերսթն Շտայնկեին: Օմբուդսմենը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը ևս հաստատել է, որ հեռանում է կատալոնական ակումբից:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի դիտարկմանը, որ Հայաստանի զարգացումը Ռ. Մարտիրոսյանը միշտ կապել է Ռուսաստանի հետ, արձագանքեց. «Ո՞վ ասաց, որտեղի՞ց եք լսել, որ այդպիսի հայտարարություն եք անում, այդպիսի բան չկա: Ե՛վ Ռուսաստանի հետ, Ռուսաստանն էլ է Եվրոպա իմիջիայլոց, և՛ Թուրքիայի, և՛ Իրանի հետ, բոլոր հարևանների հետ՝ և՛ հեռավոր, և՛ մոտակա, բոլորի հետ էլ պետք է համագործակցել, որտեղ որ մենք շահ կունենանք»:
«Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ Թուրքիայի հարաբերություններին հասցված վնասի պատասխանատվությունն ընկնում է թուրքերի այն մեծամասնության վրա, ովքեր հրաժարվում են ճանաչել սեփական պատմության մութ կետը, այլ ոչ թե նրանց, ովքեր ձգտում են ոգեկոչել ողբերգությունը: Գերմանացիները, ովքեր հիասքանչ կերպով հակադրվեցին սեփական պատմության մեջ տեղի ունեցած սարսափելի ցեղասպանությանը, ճիշտ քայլ արեցին` մարտահրավեր նետելով Էրդողանի սպառնալիքներին»,- գրում է New York Times-ի խմբագրական խորհուրդը:
Ռուսաստանն Իրանին չի մատակարարի հարձակողական զենք՝ չնայած Թեհրանը հետաքրքրվում է ռուսական արտադրության տանկերով ու կործանիչներով: Այս մասին «Коммерсант»-ի հետ զրույցում հայտարարել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Սիրիական բանակը հարձակում է սկսել Ռաքա քաղաքի՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես կոչված մայրաքաղաքի ուղղությամբ:
Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ այսուհետ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին առցանց կարող եք հետևել ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական ինտերնետային կայքի «ՀԵՏԵՎԵՔ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին» բաժնում:
Ուկրաինայի կառավարությունը եւ ԱՄՆ-ն Կիեւին 1 միլիարդ դոլար գումարի վարկային երաշխիքների տրամադրման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերը: