Ցեղասպանությունների դեմ պայքարը մի՛ քաղաքականացրեք

Վերջապես Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Հավատացած եմ, որ եթե ժամանակին ճանաչվեր և դատապարտվեր Հայոց Ցեղասպանությունը, ապա հետագա ցեղասպանությունները, այդ թվում նաև եզդի ժողովրդի ցեղասպանությունն Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում չէր լինի: Բայց թշնամությունն ու ատելությունը հավերժ չեն կարող լինել: Թուրք ժողովուրդը պետք է ազնվորեն առերեսվի իր անցյալին, ամոթ չէ այլ ուղակի անհրաժեշտություն է: Եվ նրանք պետք է վերջնականապես հասկական, որ Երիտթուրքերը հերոսներ չէին, այլ ռազմական հանցագործներ, որոնք պլանավորեցին և իրագործեցին հայ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Պարզապես պետք է իրատես և ազնիվ լինել, ինչպես Բունդեսթագում նշում էին ելույթ ունեցողները: Հավատացած եմ, որ շատ շատերն էլ ցանկանում են և կհետևեն Գերմանիայի Բունդեսթագին: Կհաստատվի արդարությունը, աշխարհը կճանաչի, կդատապարտի և կխոնարհվի անմեղ զոհերի հիշատակի առջև:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Տեսանյութեր

Լրահոս