ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։
Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, վերջինիս նախաձեռնությամբ։ Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունները եւ դրանց հետեւանքով առաջացած նոր իրավիճակի խնդիրները։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ մայիսի 12-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի, հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և առաջիկա այլ անելիքների հստակեցման հետ կապված հարցեր:
Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կազմակերպիչներին` իր դժգոհությունը հայտնելով Արցախի դրոշի ծածանման առնչությամբ Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՏ/EBU) հայտարարության կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Այսօր` մայիսի 12-ին, հայտնի է դարձել, որ ապրիլի 2-5-ի մարտերում գլխի շրջանում ծանր վիրավորվել և շուրջ 40 օր կոմայի մեջ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov), ով կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև ուղեղի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել:
Խոսելով ադրբեջանցի մարզիկի և մենամարտի հետևանքների մասին, Հայկ Ղուկասյանն ընդգծեց, որ Ադրբեջանը փորձ արեց մի քանի փուլով հակադարձել Ալբերտ Ղազարյանի հաղթանակին: Ըստ նրա, նախ, երբ ադրբեջանցի մարզիկը պարտվեց, նրանք բարձրացրեցին Ալբերտ Ղազարյանին որակազրկելու հարցը, իսկ երբ դա չստացվեց, սկսեցին շրջանառել, թե Ալբերտի մրցակիցն ազգությամբ ղազախ է:
ԵՄ-ն ավտոմատ անցում չի կատարի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմին: Այս մասին, ինչպես հայտնում է բելգիական Belga գործակալությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Համազեկուցողները շեշտել են, որ հայաստանյան քաղաքական ուժերի հետ հանդիպումներում ԼՂ հակամարտության հարցում ընդգծված է եղել միասնականության ոգին և համախմբվածությունը: Նրանք շեշտել են, որ ԼՂՀ ՊԲ զինծառայողի սպանության, գլխատման և հրապարակման փաստը պատրաստվում են ներկայացնել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին:
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացում «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի բնակիչները: Ցուցարարների խոսքով՝ իրենք Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու գործունեությունից տուժածներն են:
Ադրբեջանը հայտնել է խոշոր թմրավաճառների ձերբակալության մասին, որոնց թվում են ադրբեջանական ընդդիմադիր NIDA շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյասեդդին Իբրահիմովը:
Ռազմաարդյունաբերական համակարգը զարգացնելու համար կկազմակերպվեն քննարկումներ, որոնց կմասնակցեն թե՛ շահագրգիռ պետական գերատեսչությունները և կազմակերպությունները, թե՛ ՏՏ լուծումներ առաջարկող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում այժմ վերականգնողական բուժում է ստանում երեք զինծառայող, որոնցից 2-ը` ծանր վիրավորումներ են ստացել Արցախում ապրիլյան հակամարտության վերջին օրերին: Երեք տղաներն էլ հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրներ ունեն:
Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2017-2019 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները և ՀՀ 2017-2018 թթ. ճշգրտված և 2019 թ. կողմնորոշիչ պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման չափաքանակները:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարություն է տվել նոր զորամասեր կառուցել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությանը:
Հայկական ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2016-ի առաջին ամիսներին աճ է գրանցել` ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի: Այս մասին մայիսի 12-ին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:
«Անձնապես ես չեմ եղել, ինձ հետաքրքրել է առաջնագծի ինֆորմացիան, ես այդ ինֆորմացիային տիրապետում եմ՝ շնորհիվ իմ ունեցած կապերի: Հատուկ ցուցադրական այցեր կազմակերպելու կարիք ես չեմ տեսնում: Իսկ եթե բանակի ղեկավարությունն ունենար այդ պահանջը, խնդրեմ, ես պատրաստ եմ: Ամսի 3-ին թե 4-ին մենք հայտարարություն ենք տարածել և պատրաստակամություն հայտնել՝ ամեն ինչով մասնակցելու»:
Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպման ժամկետի մասին դեռ հայտնի չէ:
«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչները ողջ-ողջ այրել են հինգ մարդուց բաղկացած այն ընտանիքը, որը փորձել էր հեռանալ զինյալների կողմից գրավված տարածքից: Այս մասին հայտնել է Իրանի Perss TV հեռուստաալիքը:
Մոսկվայում հաստատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում մայիսի 16-ին կայանալիք հանդիպման հնարավորությունը:
«Փորձագետները, այդ թվում՝ Ազգային քրեական գործակալությունից, կապահովեն միջազգային կոորդինացում եւ աջակցություն, որպեսզի օգնեն իրավապահ մարմիններին եւ դատախազական ծառայություններին՝ համատեղ աշխատել անդրսահմանային հետաքննությունների եւ կոռումպացված էլիտաների պատիժների ու հափշտակված ակտիվների վերադարձման համար»,- հայտնել է Քեմերոնը:
«Մեր ֆունկցիան է՝ կոնկրետ օրինագծին տալ դրական կամ բացասական եզրակացություն: Բացառում եմ, որ կգտնվի որևէ մեկը, որը կասի, թե բացասական եզրակացություն է տալիս, դեմ է: Բայց նաև ենթադրում եմ, որ պետք է մտնի մեծ օրակարգ և պահվի այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտություն կլինի»:
Առաջնագծին օգնություն են ցուցաբերում Եկատերինբուրգի, Աստրախանի, Կաբարդինաբալկարիայի հայ համայնքները:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում համանախագահող երկիր և ԵԱՀԿ Մինսկի խումբը կգործադրեն բոլոր ջանքերը՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
«ՀՀԿ ներկայացուցիչները կամ քաղաքական պատասխանատուները, որ նույն քաղաքական ուժն են ներկայացնում, ասում են՝ նման հարց օրակարգում չկա, նշանակում է՝ դա ճանաչում չէ: Իսկ հարցը չէր կարող հայտնվել օրակարգում, որովհետև դա օրենսդրական նախաձեռնություն է, որը սկսվել է մեր ընդդիմադիր ընկերների նախաձեռնությամբ»:
Մի խումբ գերմանացի մտավորականներ, որոնց թվում է նաև ծագումով թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Ակինը, բաց նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին` կոչ անելով հունիսի 2-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, բաց նամակը տպագրվել է գերմանական Die Zeit թերթում:
Մոսկվան ողջունում է ցանկացած քայլ, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Բաքվի ու Երևանի երկխոսությանը՝ գտնելու փոխզիջումներ:
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը խնդիր է դնում ստեղծել միասնական սոցիալական տարածք Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների տարածքում: Այս գործընթացի միջոցառումների մի մասն արդեն ավարտվել է:
Մայիսի 13-14-ը առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 16-17-ը շրջանների մեծ մասում՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: