Հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 11-ին հյուսիսային շրջաններում, hունիսի 10-ին, hունիսի 12-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունն այցելել են առաջնագիծ:
Հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին ներկայացվեց վարչության նոր պետ Սերգեյ Ավետիսյանը: Պարոն Ավետիսյանին ներկայացրեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին 12 տարի պաշտոնավարելու համար, իսկ նոր պետի առջև նախանշեց անելիքները:
Նրանք խոստանում են ոչնչացնել ճարտարապետության հուշարձանները: Իրաքի Նիմրուդ քաղաքի Նաբու տաճարը կործանելու սպառնալիքից հետո ցուցադրվում են այդ շենքի պայթեցման կադրեր: Վերջում հայտնվում են Գիզայի եգիպտական բուրգերի եւ Սֆինքսի լուսանկարները: Սեւ հագած մոլեռանդը հայտարարում է, որ ԻՊ-ի պարտքն Է ոչնչացնել հին հուշարձանները, որոնք «կառուցվել են անհավատների կողմից»:
Շնորհիվ ֆինանսական օգնության Վրաստանը կրճատում է Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածությունը: Այս մասին ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:
Հունիսի 8-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության հրապարակում` ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքում:
Ռուսաստանը Եվրոպայի գլխացավն է: Նման հայտարարություն է արել Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, հայտնում է Rzeczpospolita թերթը:
Լամարկուս Օլդրիջը հարազատ թիմի հետ բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում հասել էր մինչև փլեյ-օֆի 2-րդ շրջան և ճանապարհը զիջել «Օկլահոմա-Սիթի Տանդեր»-ին:
Ձեզ է գրում հունիսի 4-ին Երևան-Նուբարաշեն ճանապարհին վեց թափթփուկների կողմից դաժանաբար սպանված Եղիշե Մանուկի Խաչատրյանի կինը՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանը:
Թուրքական իշխանությունները գերմանացի լրագրողներին չեն թույլատրել լրագրողական այց կատարել ռազմաօդային «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայված են գերմանական Tornado ինքնաթիռները, որոնք մասնակցում են ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիոն պայքարին, հայտնում է գերմանական ARD հեռուստաալիքը:
Հունիսի 8-ին, ժամը 12.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա, քաղաքացու դի կա. դին իջեցնելու համար անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգի Դյուզիչի քաղաքի քաղաքապետ Օքեշ Նամլըն, որը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, որպես բողոքի նշան Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, սև կտորով ծածկել է մեքենայի առջևի հատվածը:
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը տեղափոխվել է Կիպրոսի «Կարմիոտիսա»: Այս մասին հայտնում է Bucket Group Sports Management գործակալությունը:
Երգիչ Անդրեն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ «Իմ հայելին ես» (You are my mirror) երգով:
Հզոր պայթյուն է որոտացել հարավ-արևելքում՝ Մարդին նահանգի Անվտանգության վարչության շենքի հարևանությամբ, հայտնում է HuberTurk հեռուստաալիքը:
2016 թ. հունիսի 4-ին Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցավ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) կոչով կամավորագրվածների ներկայացուցչական հավաք:
Հունիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արևելյան ուղղությամբ:
Հալեպի «Դատական բժշկություն» և «Տուժածների աջակից» միությունները հայտարարություն են հրապարակել, որով կոչ են ուղղել աշխարհին՝ օգնել հուղարկավորելու Սիրիայի պատերազմի վերջին օրերի զոհերին, ինչպես նաև այլ պատճառներով մահացածներին:
EgyptAir-ին պատկանող ինքնաթիռը, որն իրականացնում էր Կահիրե-Պեկին չվերթ, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Ուզբեկստանում այն բանից հետո, երբ ստացվել է ինքնաթիռում ռումբի մասին նախազգուշացում: Այս մասին հայտնում է «Ալ-Ահրամ» լրատվական պորտալը՝ հղում տալով եգիպտական ավիաընկերությունում աղբյուրին:
ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:
Ռուսաստանը եւ Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել «Ադրբեջանի ավիագծերի» համար ռուսական նորագույն ՄՍ-21 միջինմայրուղային մարդատար հանրանավերի խմբաքանակի մատակարարման վերաբերյալ: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ինքնաթիռն արտադրող ընկերության՝ «Իրկուտ» կորպորացիայի նախագահ Օլեգ Դեմչենկոն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ վավերացրել է օրենքը, որը թույլ է տալիս պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից մինչ դատական հետապնդում իրականացնելը: Այս մասին ասվում է Էրդողանի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է TASS-ը:
«Քոլեջում ստացած գիտելիքներն ու հմտությունները, օգնեցին ինձ ստանալ բարձրագույն կրթություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Դրանք մեծզպես նպաստեցին իմ հետագա ձեռքբերումներին և կարիերայի աճին: Ներկայումս, ես աշխատում եմ Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկում, որպես մարկետինգի մասնագետ և գործակալ: Բոլոր նրանց ովքեր դեռևս չեն կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության հարցում՝ առաջարկում եմ ընտրել ՄԿՈՒ ոլորտը, որպես հետագա կարիերայի զարգացման կայուն հիմք»:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերը, բայց նրա ասածը հասկացել է այնպես, որ մենք ոչ թե ընդհանրապես Արցախի հետ գործ չունենք, այլ չենք կարող խառնվել չպարզաբանված հարաբերություններին:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը: Գրանցվել է 108 պատգամավոր:
Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները հունիսի 9-ին կհանդիպեն Թեհրանում, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Գերմանիայի հարցերով Թուրքիայի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Գերմանիայի ԱԳՆ՝ քննարկելու Անկարայի ռեակցիան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու առնչությամբ:
Հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին հայտնել են, որ Հայաստանի պետական սահմանի հատման դեպք է արձանագրվել: