Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառա­վարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Մինչ այս Սերգեյ Ավետիսյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվել էր Արտյոմ Մովսեսյանը՝ իր դիմումի համաձայն: Արտյոմ Մովսեսյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930