
«Կասիլիա՞սը, թե՞ Դե Խեան. հարցը կորոշվի Եվրո-2016-ի առաջին խաղի օրը». Վիսենտե Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ կընտրի թիմի հիմնական դարպասապահին կայանալիք Եվրոպայի առաջնության 1-ին խաղի օրը:
Հավաքականի առաջին համարի տեղի համար մրցակցում են Իկեր Կասիլիասը և Դավիդ Դե Խեան:
«Մեր թիմում կան գերազանց դարպասապահներ: Մենք նրանց հերթով խաղացնում ենք ընկերական հանդիպումներում: Բայց Եվրո-2016-ի հիմնական դարպասապահին մենք կընտրենք Չեխիայի դեմ առաջին խաղից առաջ: Հունիսի 13-ին դուք բոլորդ կտեսնեք»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը