Այսօր լրագրողները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխնախարարների կրճատումներ ասելով կոնկրետ ո՞ր ոլորտներն ի նկատի ունի:
Ակտիվ ընթացքի մեջ են Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում Թալիշից տարհանված բնակիչների համար կառուցվող ժամանակավոր կացարանների շինարարական աշխատանքները :
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմիանն այս ամռանը կարող է վերադառնալ իտալական Ա սերիա:
«Կարծում եմ, սա այն հիմնաքարն է, որից սկսվում է ապագայի կառույցը, և որտեղ անձը հնարավորություն է ունենում իր ապագա որոշումներում լինել առավել ճշմարիտ և համահունչ տվյալ հասարակությանն ու ժամանակաշրջանին»,- գրել է նա։
Անկարան շարունակում է բանակցությունները Բրյուսելի հետ՝ առանց վիզային ռեժիմի անցնելու համար ու մոտ ժամանակներս նրանից քայլեր է ակնկալում այդ ուղղությամբ, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:
Ստամբուլի կենտրոնում ականապատ մեքենայի պայթյունի հեղինակները, համաձայն հետաքննության տվյալների, իրականացրել են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:
«Հարցը քննարկել ենք և միջկառավարական հանձնաժողովի, և պետական շփումների շրջանակներում: Մեր կողմից ամբողջական պատրաստակամությունը կա, և խոսքն այստեղ վերաբերում է չեխական ավիաընկերությունների բիզնես գորընթացների հաշվարկմանը: Հույս ունենք մի օր տեսնել, որ չեխական ավիաընկերությունը վերականգնել է իր չվերթները դեպի Հայաստան, քանի որ ուղղակի կապը նպաստում է մարդկանց շփմանն ու գործարարության զարգացմանը»,-ասաց փոխնախարարը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ հաստատվել է փաստը, որ Ադրբեջանի քաղաքացին անցել է Հայաստանի տարածքը:
Բնական աղետի`հունիսի 8-ին, ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:
Գիշերը գետը վարարել է եւ լցվել դիրքերը: Աղետի պատճառով, դիրքերում հերթապահող վեց զինծառայողներ տուժել են:
Ավանդաբար այս կինոֆորումի ծրագիրը ներառում է ոչ միայն գեղարվեստական, այլեւ վավերագրական, անիմացիոն, կարճամետրաժ ֆիլմեր: Փառատոնի շրջանակներում, որը կանցկացվի քաղաքի տասը կինոթատրոններում եւ կտեւի մինչեւ հունիսի 19-ը, կկայանան 25 համաշխարհային պրեմիերաներ, 139 ֆիլմեր առաջին անգամ կցուցադրվեն Ավստրալիայում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել Կալիֆոռնիայում՝ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում, որը երկրի ամենախիտ բնակեցված նահանգն է, հայտնում է BBC-ն:
Տասնութ երիտասարդ ծառայության է ընդունվել ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատում:
Հունիսի 9-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն. ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ ժամանակներս կարող է հայտարարել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու մասին: The Sun-ը վստահեցնում է, որ «կանոնիրներն&raq uo; արդեն դորտմունդյան ակումբի հետ համաձայնեցրել են 27-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը և Մխիթարյանի համար կվճարեն 25 մլն ֆունտ:
«Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման գրոհայիններն ուժեղացրել են Հալեպի գնդակոծությունները, կան տասնյակ զոհեր, տուժել է 100-ից ավելի խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ներկայացուցչին:
Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա:
ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողները՝ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքը և ռումինացի Սեզար Պրեդան, հունիսի 15-ին կժամանեն Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
«Բունդեստագում Ցեղասպանության ճանաչումը տարբերվում է մնացած բոլորից և առավելությունն այն է, որ ճանաչեց Գերմանիան՝ Թուրքիայի հանցակիցը: Ինքը՝ բանաձևը, բավականին թույլ էր, որովհետև քրիստոնյա այլ ազգերի մասին կար, այսօրվա Թուրքիան չի կրում պատասխանատվություն և այլն, այսինքն՝ ընդգծվել էին բաներ, որոնք թույլ բանաձև էին տվել: Բայց այն, որ Գերմանիային հետևելու են եվրոպական շատ երկրներ, ես դրանում համոզված եմ»:
Ներգաղթյալները իրականացրել կամ փորձել են իրականացնել 69 հազար հանցագործություն 2016թ. առաջին եռամսյակում: Այս մասին վկայում է Գերմանիայի դաշնային ոստիկանության ցեկույցը, հայտնում է Reuters-ը:
«Շաբոյանին կանչեք, իրան հարցրեք: Եթե Շաբոյանը հղում տա ինձ, կներեք, իմ առաքելությունը՝ որպես պատգամավոր, օրենսդրական նախագծերին մասնակցելն ու եզրակացություն հայտնելն է: Ես օրենսդրական դաշտը ստեղծողն եմ: Ես հավասարազոր եմ մյուս բոլոր պատգամավորներին: Շաբոյանը գործադիր ֆունկցիա ունեցող մարմնի ղեկավարն է»:
Եվրամիությունը հույս ունի շուտով Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիր ստորագրել: Ներկայում ընթանում է ԵՄ խորհրդից համապատասխան մանդատի ստացման գործընթացը:
ԿԲ խորհուրդը գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:
«Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրեցի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին: Եվ ես նրան շնորհակալություն եմ հայտնել նրա համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել Չեխիայի Հանրապետության հնարավորությունները»,- ասաց Ս. Սարգսյանը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ստորագրել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու կարգադրությունը 2016 թվականի հոկտեմբերին 8-ին երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Վրաստանի վարչապետի աշխատակազմին: Դրանով իսկ Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական քարոզարշավը: Անձամբ Կվիրիկաշվիլին, որը ներկայում Բաթումում է, հայտարարել է լրագրողներին, որ ստորագրել է երկրի ղեկավարի ակտը: «Այսօրվանից Վրաստանում պաշտոնապես մեկնարկել […]
«2004 թվականից ի վեր Շվեյցարիան աջակցություն է ցուցաբերում Հայաստանում փրկարարության և արձագանքման տեղական ու կենտրոնական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ աջակցության արդյունքում 235 փրկարար, 540 բուժաշխատող և 2400 հրշեջ է ուսուցում անցել և ապահովվել հանդերձանքով ու սարքավորումներով՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի կողմից մշակված ստանդարտներով: Շվեցարիան սկսել է ծավալել իր առաջին գործողությունները Հայաստանում դեռևս 1988 թվականից, երբ այդ երկրի փրկարարները օգնություն էին ցուցաբերում Հայաստանի բնակչությա նը Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո»,- իր խոսքում նշեց Հայաստանում Շվեցարիայի դեսպան Լուկաս Գասսերը:
ՌԴ հիդրոօդերևութաբանական կենտրոնի օդերևութաբաններն այսօր Մոսկվայի մարզում եղանակի վտանգավորության «նարնջագույն» մակարդակ են հայտարարել- հնարավոր սառնամանիքների պատճառով, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
«Ես վերջերս եմ այցելել Ադրբեջան, և իմ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մնում է նույնը՝ անկախ նրանից, թե որ երկրում եմ: Ես երկու նախագահներին հիշեցրել եմ Ֆրանսիայի և Գերմանիայի օրինակը, երբ այդ երկրները իրար հետ երկար տարիներ պատերազմներ են մղել, բայց վերջում երկու նախագահներին հաջողվել է կնքել համաձայնագիր և ավարտել պատերազմական գործողությունները: Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը փայլուն անձնավորություններ են, և կարող են հետևել այդ օրինակին և խաղաղություն կնքել»,- նշեց Զեմանը:
La Gazzetta dello Sport ամսագրի լրագրող Նիկոլո Շիրան իր թվիթերյան էջի միջոցով հայտնում է, որ «Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան» շարունակում են բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: