
Առեղծվածային դեպք «Պապլավոկ» ռեստորանային համալիրում. հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել է կնոջ դի. shamshyan.com

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:35-ի սահմաններում Վաղարշապատի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ակնալիճ գյուղում գտնվող «Պապլավոկ» ռեստորանային համալիր, որտեղ համարներից մեկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի բնակչուհի, 43-ամյա Ռաիսա Կարաևան է:
Դեպքի վայրում հավաքված ռեստորանային համալիրի աշխատակիցներից մի քանիսն ասում էին, որ 1 շաբաթ առաջ էլ նույն հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել էր Էջմիածնի Ճանշինի պետի՝ Մայիսի դին, ով նույնպես լողանալիս հանկարծամահ էր եղել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: