Դավիթ և Հասմիկ Խաչատրյանները կվիրահատվեն Մոնրեալում
Դավիթ եւ Հասմիկ Խաչատրյանները, որոնք ի ծնե տառապում են ուղեղային մանկական կաթվածից, հունիսի 10-ին, Աշտարակից կհասնեն Մոնրեալ, որպեսզի վիրահատութլան ենթարկվեին Մոնրեալի «Շրաիներզ» մանկական հիցանդանոցում հունիսի 14-ին։ Նրանց կեցությունը Կանադայում հովանավորելու է Կանադահայոց թեմի Հայաստանի երեխաների հիմնադրամը (CFFA)։
Ինչպես տեղեկացրին Կանադահայոց թեմից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ, եւ համագործակցությամբ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի հետ, Կանադահայոց թեմի խնդրանքով եւ Թեմական Խորհուրդի անդամ Ժակ Սերայրտարյանի աջակցությամբ, Մոնրեալի «Շրաիներզ» մանկական հիվանդանոցը սիրով իր համաձայնություն է բերել ստանձնելու երեխաների այս բարդ վիրահատությունը, որը չի կարելի կատարել Հայաստանում։
Մոնրեալում բուժման բոլոր ծախսերը պիտի հոգա հիւանդանոցը, երթեւեկի ծախսաբաժինը պիտի հոգա Արագածոտնի թեմը, իսկ Կանադահայոց թեմը նույնպես պիտի հոգա երեխաների եւ իրենց ընտանիքի անդամի կեցության ծախսերը Կանադայում։
Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Դավիթ եւ Հասմիկ Խաչատրյանների հետ։ Վեփառ Հայրապետն իր օրհնություն է փոխանցել Դավիթին ու Հասմիկին եւ իր ցանկություն հայտնել, որ զորավոր հավատքով եւ լավատեսությամբ մեկնեն իրենց բուժումը ստանալու եւ վերադառնան տուն իրենց առողջությունը վերականգնված։