Բուժեք մեջքի ցավը
                                    Հոդային ցավերը կարող են ի հայտ գալ առանց որևէ պատճառի: Հաճախ այս ցավերը կարող են առաջանալ ծնկներում, ողնաշարում, ձեռքերում և այլն: Ձեզ ենք ներկայացնում հրաշալի ըմպելիք, որը կանցկացնի մեջքի ցավերը:
Healthyfoodstar կայքն առաջարկում է հյութ, որի բաղադրության մեջ են մտնում կոճապղպեղը, քրքումն ու արքայախնձորը: Այս բոլոր բաղադրիչները հանգստացնում են ցավերը:
Բաղադրություն
- 1 նարինջ
 - Նեխուրի 3 ճյուղ
 - 2 բաժակ արքայախնձոր
 - 5 սմ քրքումի արմատ
 - 3 գազար
 - 2 տանձ
 - 1 կիտրոն
 - 5 սմ կոճապղպեղ
 
Բոլոր բաղադրիչները լցրեք հյութաքամիչի մեջ և անմիջապես խմեք ստացված հյութը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    