
Տաթևի վանքի մոտ օդապարիկով վայրէջք կատարելիս քաղաքացի է ընկել

Հունիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանական համալիրի մոտակայքում օդապարիկով վայրէջք կատարելիս քաղաքացին ընկել է և ստացել մարմնական վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:
Համալիրի տարածքում հերթապահություն իրականացնող Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը 1982 թ. ծնված Ն. Բ.-ին (Շվեդիայի Թագավորության քաղաքացի) ցուցաբերել է առաջին օգնություն. տուժածը տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ: