
Էմմա Ուոթսոնի կոչը՝ համաքաղաքացիներին

Դերասանուհի, «Հարի Փոթեր» ֆիլմաշարում Գերմիոնա Գրեյնջերի դերակատարությամբ հայտնի Էմմա Ուոթսոնը դիմել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին՝ հորդորելով մասնակցել հանրաքվեին:
Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեի մասնակիցների գրանցումն ավարտվում է հունիսի 7-ին:
«Մի՛ կորցրեք ձեր ձայնը»,- գրել է Էմմա Ուոթսոնը Instagram սոցիալական ցանցի իր Էջում եւ կցել հղումը, որով անցնելով՝ բրիտանացի օգտատերերը կարող են գրանցվել հանրաքվեին մասնակցելու համար: