ՄԱԿ-ի անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասնակցությամբ Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպումը:
Հունիսի 12-14-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումերի եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա:
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթը հինգշաբթի օրը նիստը բացել է՝ կոշտ հայտարարություն հնչեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, հայտնում է RIA Novosti-ն:
«Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները գնդակոծել են Հալեպ քաղաքի Մեյդան շրջանի շուկան, ինչի հետևանքով սպանվել է 5 մարդ, ավելի քան 50 մարդ վիրավորվել է: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղ այցելելուց առաջ պետք է դիմեն Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ մամուլի հավատարմագրություն ստանալու համար:
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը մեղադրել է Ռուսաստանին Եվրամիության հիմքերը խարխլելու մեջ: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտնում է EurActiv-ը:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն արդեն 4-5 օր է՝ աշխատանքի է վերադարձել և անցել է իր բնականոն աշխատանքին։ Այս մասին մեզ հայտնեց ՀՀ Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Իսկ հատկապես ի՞նչ առողջական խնդրի պատճառով էր ԶՈւ գլխավոր շտաբի պետը հոսպիտալացվել, արդյոք նա լուրջ բժշկական միջամտության է ենթարկվել։
Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 9-ին տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նվազագույնը 1 դեռահաս է սպանվել ԱՄՆ Բոստոն քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, մի քանի մարդ ստացել է վնասվածք, հայտնում է Boston.com-ը:
Եթե դատենք «ֆեյսբուքյան փնթփնթանների» գնահատականներով, ապա կարելի է ասել, որ այդ մասը ծաղրում է, հեգնում է եւ փնովում մեր հայրենակիցների նախաձեռնությունը: Տրամաբանությունը մոտավորապես նույնն է, որով առաջնորդվում է Գիտությունների ակադեմիայի նախագահը` «էս քոսոտ երկրում հնարավոր չէ սմարթֆոն հավաքել»:
2016 թվականի հունիսի 08-ին` ժամը 19.45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991թ. ծնված Վահագն Արմենի Թորոսյանը:
Թուրքիան մտադիր է վճռական միջոցներ ձեռնարկել Գերմանիայի նկատմամբ՝ ի պատասխան Բունդեսթագի կողմից 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման, գրում է գերմանական Bild թերթը:
Կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաև արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր:
Ըստ լուրերի` ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի պարտքատերերի «ցուցակ» է կազմվել, որոնք պետք է առաջիկայում հրապարակային հանդես գան եւ իրենց գումարները ետ պահանջելու հրապարակային գործընթաց սկսեն:
Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարի ամռանը, որից հետո եթե Արցախում նախագահական ընտրություններ տեղի ունենան, ապա գործող նախագահը դրանց չի կարող մասնակցել:
2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը երեկ «Ժամանակին» ասաց. «Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց հանրությանը, որ թեպետ պատվեր էր իջեցվել՝ կատարել որոշակի գործողություններ, բայց Արթուր Վարդանյանն այդ ծրագիրը չի իրականացրել»։
Թել Ավիվի կենտրոնում ենթադրաբար երկու պաղեստինցիների կողմից հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է չորսի, վիրավորվել է 16 մարդ: Այս մասին BBC-ին հայտնել է Իսրայելի ոստիկանությունը:
Հարցը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ կառավարության աշխակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույցի ժամանալ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հայտնում է Սպիտակ տունը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Գրիշա Բաղյանը, Գառնիկ Պետրոսյանը ր Սամվել Գալստյանն ազատվել են պաշտոնից:
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) տեղեկացրել է, որ Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում կարող են հայտնվել չորս նոր տարրեր: Խոսքը քիմիական նոր տարրերի՝ նիհոնիումի (Nh, Nihon)՝ 113-րդ տարր, մոսկովիումի (Mc)՝ 115-րդ տարր, թեննեսինի (Ts)՝ 117-րդ տարր և օգանեսսոնի (Og, oganesson)՝ 118-րդ տարր, մասին է:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում իր խնդիրն է համարում ընտրողներին հիշեցնել, որ ԱՄՆ նախագահ լինելը լուրջ աշխատանք է, այլ ոչ թե ռեալիթի շոու, հայտնում է BBC-ն:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Սվետլաննա Աբրահամյանը:
Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել:
Հարավային Կորեան ռոբոտներ է մշակում, որոնք նախատեսվում է օգտագործել ԿԺԴՀ-ի դեմ պատերազմի դեպքում: Այս մասին հայտնել է Պաշտպանական հետազոտությունների պետական ինստիտուտի աշխատակից Կիմ Դո Չժոնը:
«Հայերն ամենակրթված, ամենաշնորհալի երեխաներ ունեցող ազգն են: Ես հպարտ եմ, որ հայ եմ և ունեմ այսպիսի հասակակիցներ: Ես ուզում եմ իմ ընկերների օգնությամբ հունիսի 7-ը հայտարարել Պատանիների տոն: Կան շատ տոներ, որոնք նվիրված են երեխաներին, մեծերին: Ճիշտ կլինի, որ պատանիները նույնպես ինչ-որ տոն ունենան: Հույս ունեմ, որ բոլորն այս տոնը կընդունեն»,-շնորհանդեսի ընթացքում ասաց Բեթթին:
Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն աշխարհի հեղինակավոր և հայտնի ստուգատեսներից է: Այս տարի այն անցկացվում է կրտսեր տարիքային խմբի համար՝ 11-14 տարեկան: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 60 000 ԱՄՆ դոլար: Մրցույթի դափնեկիրները համերգներով հանդես կգան աշխարհի հեղինակավոր համերգասրահներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հարրի Փոթերի» շարունակությունը նվիրված է չափահաս կախարդի կյանքին: Գործողությունը ծավալվում է «Հարրի Փոթերը եւ Մահվան պարգեւները» գրքի իրադարձություններից 19 տարի անց: Ըստ սյուժեի՝ Փոթերը մոտ 40 տարեկան է, նա ամուսնացած է եւ աշխատում է մոգության նախարարությունում: Պիեսի հիմնական սյուժեն նվիրված է նրա դեռահաս որդու՝ Ալբուս Փոթերին եւ պատմում է այն մասին, թե նա ինչպես է գլուխ հանում ընտանեկան ժառանգության «ծանր բեռից»:
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր ուժը մազերի մեջ է: «Եթե կտրեմ մազերս, կկորցնեմ իմ ունեցած ողջ ուժը»,- նշել է Իբրահիմովիչը: