Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ի պատասխան «Գազպրոմի» հետ գաղտնի բանակցություններ վարելու մեղադրանքների, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ իրականացվել են միայն տեխնիկական բանակցություններ, սակայն վերջնական արդյունքում պայմանագիրը կնքվել է ադրբեջանական SOCAR-ի հետ՝ ավելի շահավետ պայմաններով:
«Ընկերությունը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել ավելի քան 20 մլն դոլարի: Մոտակա 7 տարում ընդհանուր աշխատատեղերի թիվը կհասցվի մինչև 50-ի՝ 250-500 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով»,- այսօր ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին, հայտնում է Trend-ը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են Իրաքի հյուսիսում ռմբակոծել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերը: Այդ մասին տեղեկությունը հաստատել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, հայտնում է Trend-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Բունդեսթագում հանդիպումներից՝ այդկերպ իր աջակցությունը հայտնելով Թուրքիային, հայտնում է moscow-baku.ru-ն՝ հղում կատարելով TRT Avaz հեռուստաալիքին:
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանին: Ըստ Ա. Շարոյանի՝ առանձնազրույցի ժամանակ նա իր խորին երախտագիտությունն է հայտնել Շանգալի եզդիներին ցուցաբերած հումա նիտար և մարդասիրական օգնության համար: «Հանդիպումը անցել է ջերմ և փոխադարձ վստահության մթնոլորտում»,-ասաց Շարոյանը:
Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում հայտարարում է աքսելերացիոն ծրագիր (տեխնոլոգիական բիզնեսի խթանում) տեղական ՏՏ մասնագետների, ճարտարագետների և ուսանողների համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշում է կայացրել «սև ցուցակից» հանել Լիտվայի քաղաքացիներից մեկին՝ Լրագրողների միության փոխնախագահ Աուդրիաս Անտանաիտիսին: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
Հունիսի 9-ին և 10-ին խաղարկվելու են արագ շախմատի պարտիան երը, իսկ 11-ին և 12-ին կայծակնային պարտիաները: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին հանդիպում է ունեցել Բելգիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ինչպես գրում է բրիտանական Express պարբերականը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուժեղ քննադատության է արժանացել Թուրքիայի իշխանությունների բանավոր մեղադրանքներին թույլ արձագանքելու համար, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային մեղադրեց երկերեսանիության մեջ:
Այսօր ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն համալրվել է Fresenius Medical Care գերմանական ֆիրմայի հեմոդիալիզի (սուր երիկամային անբավարարություն) համար նոր սարքավորումներով (արհեստական երիկամների ապարատներ), որի օգնությամբ կատարվում է արյան մաքրում (հեմոդիալիզ):
Ինչով է կարևոր վարկանիշը, հատկապես երբ այն շնորհվում է Fitch Ratings-ի կամ Moody’s-ի կողմից։
Բալայանի խոսքով՝ եթե Բյուլբյուլօղլին հասկանար՝ ինչ է դիվանագետը, նա «փրփուրը բերանին չէր հորդորի» Ռուսաստանում ապրող իր հայրենակիցներին՝ զենք վերցնել եւ գնալ Լեռնային Ղարաբաղ ու չէր գոռա, որ ինքը պատրաստ է նույնն անել:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Լոռու մարզի երկու բնակչի դանակահարության դեպքի առթիվ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթաժողովը նախապատրաստվում է Սանկտ Պետերբուրգում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին:
Ինչ Պոլսո Հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը տեղապահ է նշանակվել, Պոլսո պատրիարքարանը դարձել է գործիք թուրքական իշխանության ձեռքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Հունիսի 10-11-ը շրջանների զգալի մասում, հունիսի 12-ին` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում Ադրբեջանա-գերմանական տնտեսական ֆորումի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի տնտեսական նվաճումներին, հայտարարել է, որ անկախության 25 տարիները եղել են «քաղաքական ու տնտեսական վերափոխումների տարի»:
«Մենք հայտարարել ու բիզնես-հանցակցությանը խոստացել ենք, որ ձգտելու ենք Միությունում գործարկել առավել առաջավոր նորմերը, որ ոչ մի ընկրկում թույլ չենք տալու: Հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի մեր խոսքերը գործից չտարբերվեն: Մեր կողմից ընդունվող փաստաթղթերը պետք է համապատասխանեն համաշխարհային առաջավոր ստանդարտներին, առավելագույն անխոչընդոտ միջավայր ապահովեն առեւտրում»:
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ:
«Եթե նա գալիս է ընտրությունների նախօրեին, ապա իրական նպատակների հետ կապված լուրջ կասկածներ են առաջանում: Երբ դու մարդ ես ծեծում, դու չես թողնում, որ թե էքսպերտային մասը, թե հանրությունն անեն համապատասխան հետևություններ, քննարկումներ, դիտարկի նոր մարդկանց հայտնվելը արենայում: Միանգամից մարդ ծեծելու գործոնը հակակշռում է մնացած բոլոր տարակուսանքները, և մենք հասկանում ենք, որ տեղի է ունենում ոչ ազնիվ պայքար: Արցախի տարածքում մարդ են ծեծել, պատգամավոր լինելն էլ ավելի բարդացնում է այդ վիճակը: Բարեբախտաբար, ես տեսնում եմ ձևավորվող քաղաքական էթիկայի սաղմերը»:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու պայթյունի հետևանքով սպանվել է 22 մարդ, ավելի քան 70-ը վիրավորվել է: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, առաջին պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի արևելքում՝ առևտրային թաղամասում:
Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել՝ կոչ անելով մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն:
Մերձմոսկվայում աղետի է ենթարկվել «Սու-27» կործանիչը, որի կործանման պատճառը, նախնական տեղեկությունների համաձայն, եղել է տեխնիկական: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այսօր հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին և քաղաքացիներին, ովքեր դատապարտեցին միջադեպը: Շնորհակալություն բոլոր ընկերներին՝ հոգատարության համար:
«Դա թուրքական համայնքին առիթ է տվել բողոքելու այս երևույթի դեմ, ասելու, որ դրանք գարշելի մեթոդներ են, ընդունելի չեն: Համայնքը բացահայտ դեմ է գնում Էրդողանի հայտարարություններին: Կարող ենք ասել, որ Էրդողանի հայտարարությունները բևեռացնում են թուրքական համայնքը»,-ասաց Անտո Ազնավուրյանը` նշելով, որ Գերմանիայի կառավարությունը զուսպ քայլերով է հակազդում Թուրքիային` չցանկանալով առճակտման գնալ:
«Այս մութ ու ցուրտ օրով մի լուսավոր լուր հայտնեմ ազգս ուրախանա: Հունիսի 13-15-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, եթե Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է +22…+24 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 15-ին սպասվում է +32…+34 աստիճան տաքություն»:
Հայտնի է դարձել Եվրո-2016-ի ամենատարեց ֆուտբոլիստներով կազմված խորհրդանշական հավաքականը: