
Պելեն աճուրդի է հանել իր պարգևների ամբողջ հավաքածուն

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն վաճառքի է հանել այն բոլոր պարգեւներն ու հուշաիրերը, որոնց արժանացել է մարզական գործունեության 60 տարվա ընթացքում: Եռօրյա աճուրդը հունիսի 7-ին բացվում է Լոնդոնում, տեղեկացնում է BBC-ն:
Փորձագետներն նշում են, որ աճուրդը կարող է դառնալ խոշորագույնը մարզական արժեքների վաճառքի պատմության մեջ: Ընդամենն աճուրդի է հանված ավելի քան երկու հազար լոտ: Ինչպես սպասվում է, դրանց վաճառքից հասույթը կարող է կազմել շուրջ հինգ միլիոն ֆունտ (7,2 միլիոն դոլար):
Ֆուտբոլիստն ինքը հայտարարել է, թե ցանկանում է, որպեսզի իր մարզական հաղթանշանները պահպանվեն ամբողջ աշխարհի թանգարաններում եւ հավաքածուներում: Նա նաեւ նշել է, որ մտադիր է վաճառքներից հասույթի մի մասը նվիրաբերել բարեգործական հիմնադրամներին:
Պելեն ճանաչվել Է XX դարի լավագույն ֆուտբոլիստը ՖԻՖԱ-ի ֆուտբոլային Հանձնաժողովի վարկածով եւ XX դարի լավագույն մարզիկը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի վարկածով: Նա միակ ֆուտբոլիստն Է, որը, որպես խաղացող, երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: