
Պատահար Երևանում

Հունիսի 7-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում՝ հանրակացարանային շենքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C-180» մակնիշի 34 UP 446 (վարորդ՝ Ա. Կ.) և «Կիա» մակնիշի 866 LT 61 (վարորդ՝ 1984 թ. ծնված Կ. Ա.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Կ. Ա. ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները փակել են «Կիա» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները: