«Եթե մի բան արգելում ենք, դրա հետևանքները պետք է հասկանանք՝ մեզ պետք է, պետք չէ: Մոտեցում է, բայց չեմ կարծում, որ արդյունավետ մոտեցում է, որովհետև, այնուամենայնիվ, մենք պաշտոնապես Թուրքիայի հետ առևտուր չունենք»:
Երգչուհի Անաստասիա Ստոցկայան, ով հեռացվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի ռուսական ժյուրիի կազմից, հայտնել է, թե ուրախ է, որ իր պատճառով չի տուժել մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը, հայտնում է RIA Novosti-ն:
Daily Mail-ը հերթով ներկայացնում է այն շքեղ անշարժ գույքը, որ գնել են Ադրբեջանի, Գաբոնի, Ղրղըզստանի, Լիբիայի, Պակիստանի, Կամերունի ղեկավարներն ու նրանց ընտանիքի անդամները: Ցուցակում գլխավոր հորիզոնականում հայտնվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլան:
«Բանակցային գործընթացի սկզբունքները հայտնի են եղել հենց սկզբից, և ամենասկզբից էլ ասվել է, որ քանի դեռ սեղանին դրված վերջնական փաստաթուղթ չկա, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նախնական կամ ընթացիկ փուլում կարգավորման մասին չարժե խոսել»,- այս մասին այսօրվա ասուլիսին նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
Հայաստանի անկախացումից ի վեր հարկային դաշտի կարգավորման բազում օրենսդրական ակտեր են շրջանառության մեջ մտել` ինչպես կառավորության որոշումների, այնպես էլ այլ նախաձեռնությունների տեսքով:
Մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, մայիսի 13-14-ը, 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 10-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շնող գյուղում տուն է այրվում:
Կան բազմաթիվ պատճառներ: Ադրբեջանն իր երկրի ներսում գտնվում է շատ բարդ իրավիճակում, նա բազմաթիվ խնդիրների է բախվում թե ներսում, թե միջազգային ասպարեզում: Սա նրանց համար միակողմանի երթեւեկությամբ փողոց էր:
Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում միմյանց է բախվել ֆրանսիական Air France ավիաընկերության երկու ինքնաթիռ, հայտնում է Airlive պորտալը:
Բոլորիս ցանկությունը մեկն է` ապահովել մեր ժողովրդի համար բարեկեցիկ, խաղաղ և ապահով կյանք…
Ոչ մի երկիր չի պայքարում ԴԱԻՇ-ի դեմ այնպես, ինչպես Թուրքիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Բալկանյան երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի առաջ:
Վալերի Մեհրաբյանը մեկ ամսից կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ու ասամբլեայի քաղաքական խմբակցությունների ղեկավարները կասեցրել են Եվրամիության կողմից Թուրքիայի համար առանց վիզային ռեժիմ սահմանելու գործի քննությունը, հայտնել է Եվրոպական խորհրդարանում Նիդեռլանդների պատգամավոր Յուդիթ Սիպելը:
Իրաքի մայրաքաղաքում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը, որի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:
Նիստի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները Քեյի հետ վիճել են նրա այն պնդման շուրջ, որ Greenpeace բնապահպանական կազմակերպությունը ներառված է, այսպես կոչված՝ «պանամական դոսիեում», տեղեկացնում է BBC-ն:
Իտալիայի նավահանգստային Բարի քաղաքի ոստիկանությունը կալանավորել է Աֆղանստանի երկու քաղաքացու, որոնք կասկածվում են Իտալիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կարևոր օբյեկտների վրա հարձակումներ պլանավորելու մեջ, հայտնում է BBC-ն:
Պատասխանելով իր փեսայի հնարավոր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցին՝ Բրունի-Տեդեսկին ասել է, որ Սարկոզին բառացիորեն վարակված է «քաղաքականության վիրուսով»: «Նույնիսկ Ֆրանսիայի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, երբ նա սկսեց հանդես գալ դասախոսություններով, ես, միևնույն է՝ չէի համարում, որ ամեն ինչ ավարտվել է: Ես չգիտեմ՝ ինչպես կդասավորվի նրա ապագան: Իմ դստեր համար այդ իրավիճակն ավելի դժվարին է, քանի որ Նիկոլան շատ է հրապուրված քաղաքականությամբ»,- հավելել է Բրունի-Տեդեսկին:
«Վեսթ Հեմի» երկրպագուները խաղից առաջ հարձակվել են «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսի վրա, որում գտնվել են թիմի մարզիչները և ֆուտբոլիստները:
Ես հավատացած եմ, որ ԵԺԿ-ն այս առումով լավ օրինակ է ծառայել` Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների ԵԺԿ կուսակցություններին երկխոսության և համագործակցության հարթակ ապահովելով, որտեղ նրանք հնարավորություն ունեն սովորել ժողովրդավարության խաղի կանոնները ՝ ներառալ ներկուսակցական ժողովրդավարությունը և թե ինչպես համապատասխանել եվրոպական չափանիշներին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մտադրություն ունի դիմել Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին, որպեսզի վերջիններիս ծանոթացնի իբր ադրբեջանական գյուղերից մեկում հայտնաբերված սպիտակ ֆոսֆորով արկի հետ:
«Եվրոպական քաղաքական դաշտում կարևոր զարգացումներ են եղել, տեսել ենք նոր քաղաքական կուսակցությունների ի հայտ գալը, տեսել ենք որոշ ավանդական կուսակցությունների անկումը: Փոփոխությունները երբեմն շատ խորն են, և մենք չգիտենք, թե երբ և ինչպիսի զարգացում կապրեն դրանք: Ինչ վերաբերում է հայաստանյան կուսակցություններին, ապա նշեմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում նոր շրջան է սկսվում: Նոր Սահմանդրությունը նոր գլուխ է բացել քաղաքական կյանքում»:
«Եվրատեսիլ» երգի մրցույթում երգչուհի Անաստասիա Ստոցկայան մեկնաբանել է իր կողմից ժյուրիի քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտման դեպքը: RIA Novosti-ի հետ զրույցում նա ասել է, թե չի կարծում, որ իր կողմից Periscope-ում հեռարձակումը մրցույթի կանոնների խախտում է:
Լոնդոնի «Արսենալ»-ը և «Չելսի»-ն շարունակում են Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու ակտիվ փորձերը: Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Արսենալ»-ը Մխիթարյանին դիտարկում է որպես Ալեքսիս Սանչեսին փոխարինող. վերջինս դեռևս չի երկարաձգել գործող պայմանագիրը և հնարավոր է տեղափոխվի Թուրինի «Յուվենթուս»:
«Հաշվի առեք, որ ձեր շատերի երեխաները, եղբայրները հիմա խրամատներում են: Ավելի համեստ անցկացրեք: Ոչ ոք երեխաներից չի խլում նրանց միջոցառումը, ոչ ոք չի ասում, որ նրանք չհավաքվեն, չուրախանան, բայց ցուցադրական մեծ գումարներ հավաքելը, շքեղ ռեստորաններում հավաքույթները վնասում են նույն միջոցառման հիշատակին»,- լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացրել է Ղարաբաղի հետ շփման գծում զրահատեխնիկայի անձնակազմի ռազմական պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով զորավարժությունների անցկացման մասին:
Եվրամիությունը լուրջ վախեցավ եւ մտահոգվեց, երբ շաբաթներ առաջ շփման գծում սկսվեցին ակտիվ զինված բախումներ։ Եվրոպական Միությունը լրջորեն սկսեց խորհել առ այն, որ հեռու մնալ չի կարելի եւ պետք է ներազդել, որպեսզի թույլ չտրվի մեծ արյունահեղություն փաստացի ԵԱՀԿ տարածքում։ Այն է՝ մեծ Եվրոպայի տարածքում։
«Մենք հիմա զբաղված ենք երկու կարևոր գործով՝ տնտեսության զարգացմամբ, որից պետք է ածանցվի մեր ապագա հաջողությունները, դրանով ենք զբաղված և որոշ քայլեր ենք ձեռնարկում, որ վաղը կառավարության նիստից առաջ ես հանդես կգամ հայտարարությամբ»:
«Իրականում մենք այսօր ավելի շատ խոսում ենք Հայաստանի կայուն զարգացման և հեռանկարների մասին, ուստի չեմ կարող մեկնաբանել և արտահայտվել ձեր հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ»:
Նրա խոսքով` անկախ նրանից, թե ինչպես են կոչում նոր օրակարգն ու նպատակները, բոլորի ցանկությունն է ապահովել ժողովրդի համար բարեկեցիկ և ապահով կյանք, ինչին հասնելու համար, ըստ նրա` հարկավոր է երկրի պետական համակարգի, համապատասխան հասարակական և միջազգային կազմակերպությունների համատեղ աշխատանք. «Վստահ եմ, որ Հայաստան-ՄԱԿ համագործակցությունը առաջիկայում ավելի կամրապնդվի և մենք միասին իրականություն կդարձնենք ՄԱԿի նոր օրակարգը»։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը 1990թ. երկրի միավորումից հետո առաջին անգամ հայտարարել է բունդեսվերի թվաքանակի ընդլայնման մասին, հայտնում է BBC-ն: