
Լոնդոնն առաջ է անցել Նյու Յորքից

Լոնդոնը 2008 թվականից ի վեր առաջին անգամ առաջ է անցել Նյու Յորքից եւ առաջին տեղն զբաղեցրել աշխարհի քաղաքների Global Cities Index վարկանիշում, որը կազմվել է Kearney խորհրդատվական ընկերության կողմից: Ընդ որում` Մոսկվան անցյալ տարվա համեմատությամբ կորցրել է չորս դիրք եւ իջել 18-րդ տեղը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ինդեքսը հրապարակվում է 2008 թվականից եւ ընդգրկում 125 քաղաքներ, որոնք 27 ցուցանիշներով գնահատվում են հինգ կատեգորիաներում՝ գործարար ակտիվություն, մարդկային կապիտալ, տեղեկատվական փոխգործակցություն, մշակույթ եւ քաղաքականություն:
Լոնդոնին եւ Նյու Յորքին հաջորդում են Փարիզը, Տոկիոն, Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Չիկագոն, Սինգապուրը, Պեկինը եւ Վաշինգտոնը: