Գերմանական Netto սուպերմարկետը գովազդ է նկարահանել, որտեղ գնորդների եւ խանութի աշխատողների դերում նկարահանվել են կատուները:
Մեծ Բրիտանիայում Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան 90-ամյակի առթիվ եռօրյա պաշտոնական հանդիսություններն սկսվել են Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում կայացած արարողությամբ:
Շատ եմ ուզում բեմադրել նաև Մոցարտի օպերաներից գոնե մեկը, դրանք վաղուց այս բեմում չեն եղել, ինչպես նաև՝ Ռոսինիի, Բելինիի ու Դոնիցետիի օպերաներից: Այստեղ չկա նաև «Սիրո ըմպելիք»-ը. հարկավոր են թեթև բեմադրություններ, որ կզարգացնեն նաև դերասանական վարպետությունը և օգտակար կլինեն թե՛ հանդիսատեսի, թե՛ երգիչների համար:
ԱՄՆ-ի Google ընկերության համահիմնադիր Լարի Փեյջը գաղտնության պայմաններում զբաղվում է թռչող ավտոմոբիլի մշակմամբ: Այս մասին հայտնել է Bloomberg Businessweek հանդեսը:
Կատալոնական Բարսելոնան հաստատում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ «Վիլառեալի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը հաջորդ մրցաշրջանում կխաղա «Բարսելոնայի» կազմում:
«Անանիկս» ընկերության տնօրեն Աղասի Գյուրջօղլյանը տեղեկացնում է, որ Facebook սոցիալական ցանցում արդեն հասանելի է «Արատտա» ինտելեկտուալ-ռազմավարական խաղը:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կիսվել է Եվրո-2016-ի առաջին խաղում Ռումինիայի դեմ կայանալիք հանդիպման սպասումներով:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 13-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Որպեզի խաղերի ընթացքում չլինեն խնդիրներ, յուրաքանչյուր մարզադաշտում ներկա կլինեն անվտանգության 900 գործակալներ: Ըստ անվտանգության պլանի՝ յուրաքանչյուր 70-80 երկրպագուին պետք է հսկի մեկ գործակալ:
«Գարեգին Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսներից է, ինչպես բարեկամ ռուս ժողովրդի համար մեծագույն հերոս են Ալեքսանդր Նևսկին, Սուվորովը, Կուտուզովը, Ժուկովը և շատ ու շատ մեծ գործիչներ: Եվ Գարեգին Նժդեհն իր ողջ գործունեությունը ծավալել է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն՝ հանուն հայ ժողովրդի ազատագրության, փրկության և անկախության»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Անշուշտ, մարդ մկրտվելուց հետո էլ մեղքեր է գործում, բայց այս դեպքում տվյալ մարդը ոչ թե պետք է վերամկրտվի, այլ ապաշխարության խորհրդի միջոցով վերականգնվի Ս. Մկրտությամբ ստացած շնորհների մեջ:
Միևնույն ժամանակ, Պոգբային մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ֆրանսիացին մտադիր է սպասել մինչև Եվրո-2016-ի ավարտը և «Ռեալի» հաշվով իրավիճակի պարզմանը: Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախկինում չէր թաքցնում Պոգբային ձեռք բերելու ցանկությունը:
Չնայած Հայաստանում ընդամենը մի քանի ամիս անց տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, սակայն առաժմ քաղաքական օրակարգը հագեցած է առավելապես արտաքին քաղաքական զարգացումներով ու խնդիրներով: Անցած շաբաթ Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, առաջիկայում սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի հերթական հանդիպումը, խոսվում է Հայաստան-Եվրամիություն բանակցություններում ի հայտ եկած ինչ-որ խնդիրների մասին, չեն դադարում հանրային քննարկումները հայ-ռուսական հարաբերությունների վերանայման վերաբերյալ:
Գիտեի՞ք, որ լոլիկի միջոցով կարող եք բուժել վարիկոզային երակները: Ձեզ ենք ներկայացնում վարիկոզային երակները բուժելու երկու մեթոդ՝ կանաչ և կարմիր լոլիկի միջոցով:
Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը
Անգլիական ակումբները շարունակում են պայքարը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար: Այս պաքարին է միացել «Մանչեսթեր Յունայթեդը», ով արդեն առաջարկով դիմել է Դորտմունդի «Բորուսիային»:
Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ», հակիրճ պատասխանեց, որ «այդ կապակցությամբ մենք էլ կհայտնենք մեր դիրքորոշումը»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով՝ 1991թ. ծնված Վահագն Թորոսյանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի 28-ամյա բնակիչ։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիս 10-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին, որտեղ քննարկվել և հաստատվել է առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջիններիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆաբրիկայի հանքաքարի ջարդման արտադրամասում իր աշխատանքային պարտականությունները կատարող, նույն ընկերության ջարդման արտադրամասի ջարդող, Ախթալա քաղաքի բնակիչ Վազգեն Շալաղոյանն ընկել է թիվ 2 զետեղարանի մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:
«Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»,- ասել է նա:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 10-ին ընդունեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ICRANet) պատվիրակությանը՝ կազմակերպության տնօրեն Ռենե Ռուֆինիի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կազմակերպության հիմնադիր երկրն երի՝ Իտալիայի և Բրազիլիայի դեսպանները:
ՔՊ կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի անդամների հայտարարությունը կուսակցության վարչության գործելաոճի և անդամակցությունը դադարեցնելու մասին:
58-ամյա Ե.Խաչատրյանի սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ. մանրամասնում է քննիչը:
Արա Բուդաղյանը հենց նոր ազատ արձակվեց Երևան- Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Դատախազությունն այսօր առավոտյան էր հայտարարել, որ հանցակազմի բացակայության հիմքով վերացնում է նրա կալանքը, բայց մոտ 8 ժամ Արա Բուդաղյանը շարունակում էր մնալ կալանքի տակ՝ սպասելով դատախազության որոշմանը։
31-ամյա տղամարդը ձերբակալվել էր Սքարբեքում՝ Բելգիայի մայրաքաղաքի շրջաններից մեկում: Ոստիկանությունը հայտնել է միայն նրա անունը՝ Ալի:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը պատգամավորների նկատմամբ հարուցված 117 դատական գործ է ուղարկել երկրի դատախազություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը փոխելիս (oտարելիս) ի պահ հանձնված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի պահպանման ժամկետը վեց ամիս է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 15-ին կհանդիպի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»: