«Ռումինիայի հավաքականը չի հանձնվում առանց պայքարի, նրանք կուզենան անակնկալ մատուցել». Դիդիե Դեշամ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կիսվել է Եվրո-2016-ի առաջին խաղում Ռումինիայի դեմ կայանալիք հանդիպման սպասումներով:
«Ինչքան քիչ պատասխանատվություն լինի ֆուտբոլիստների ուսերին, այնքան լավ: Մենք 2 տարի պատրաստվել ենք տնային Եվրո-ի մեկնարկային խաղին: Մեր վերջին պաշտոնական խաղը եղել է 2014թ. Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականի դեմ: Դրանից հետո՝ միայն ընկերականներ: Մենք պետք է խաղանք բացման խաղը «Ստադ դե Ֆրանսում», ինչն այդ հանդիպումն առանձնահատուկ է դարձնում: Այն պետք է տոն տա ամբողջ մրցաշարին: Իհարկե, մենք խաղում ենք Ֆրանսիայում, բայց Ռումինիան չի հանձնվի առանց պայքարի և լավ արդյունքի համար կտա ամբողջ ուժերը: Եթե ռումինացիները ցանկանում են հաղթել, ապա չեն պաշտպանվի ամբողջ խաղի ընթացքում: Այդ թիմը կարողանում է պաշտպանվել: Բայց ես նայել եմ Ռումինիայի վերջին խաղերը. նրանք լավն են նաև հարձակման մեջ: Սպասում եմ, որ նրանք կուզենան անակնկալ մատուցել, այնպես որ, սպասվում են հետաքրքիր 90 րոպեներ»,- Դեշամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը