Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր խիստ քննադատության է ենթարկել աշխարհում զենքի շրջանառության հետ կապված իրավիճակը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցները:
Հունիսի 14-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 16-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Գեղարքունիքի մարզում այս տարի ճանապարհաշինական բուն աշխատանքները կսկսվեն հուլիսից, երբ հայտարարված շինարարական մրցույթների արդյունքում հաղթած կազմակերպությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր: Պետական բյուջեի միջոցներով այս տարի Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել 1 միլիարդ 720 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ, որից 720 միլիոն դրամը հատկացվել է ճանապարհների ամառային սպասարկման ապահովման, 1 միլիարդ դրամը՝ հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:
ԴԱԻՇ-ն ստանձնել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային Pulse ակումբում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում են արմտյան լրատվամիջոցները:
«Փաստորեն մի 100 հոգի գրում, մի 100 հոգի էլ հաստատում են երկրի գլխավոր միջազգային պայմանագրին հակասող բյուջե և այդ բյուջեից ստանում են բյուջեի դեֆիցիտի 1 տոկոսը կազմող մի 2 մլրդ աշխատավարձ»:
Հունիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ազատագրման է սպասում «Պապլավոկ»-ի դիմացի այգու մեջ խոշոր ծառի տակի հողատարածքը, որը քաղաքապետարանի թույլտվությամբ ու վարձակալի որոշմամբ այսօր հայտնվել է տախտակամածի տակ: Առկա է բնակիչների պահանջը՝ քանդել տախտակամածն ու վերականգնել կանաչ տարածքը: Սպասում ենք նաև այս հանձնարարականին:
Սպառազինությունների գնման ծավալը կտրուկ ավելացել է 2015թ., առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիայի հաշվին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով HIS ընկերության Global Defence Trade Report զեկույցին:
ԱՄՆ կառավարության ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 13-ին տեղի ունեցավ Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև 2008թ. ստորագրված գործողությունների համատեղ ծրագրի հերթական վերանայումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Ուկրաինայի ազգային ընտրանու երիտասարդ ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն Եվրո 2016-ի ավարտից հետո կորոշի՝ մնա՞լ ռուսական «Ուֆա»-ում, թե շարունակել մրցելույթները այլ ակումբում: Ուկրաինայի հավաքականի կազմում Զինչենկոն դուրս է եկել փոխարինման և մասնակեցել Եվրո 2016-ի Գերմանիայի հավաքականի հետ խաղին, որտեղ Ուկրաինան պարտվել է 0-2 հաշվով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Կյանքի 76-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, 1977 թվականից ՀԳՄ անդամ Երվանդ Պետրոսյանը: Երվանդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 18-ից, Երևան, Բագրևանդի փողոցի սգո սրահում (Նորքի զանգվածից Ջրվեժ տանող ճանապարհին)։ Հ
Ինչպես հայտնում է APA-ն, հորդառատ անձրևը լրջորեն վնասել է Գեյչայի շրջանի տներն ու ցանքատարածությունները:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունիսի 13-ին, 91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Օֆելյա Համբարձումյանը:
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի հիշատակը: Ազգային ժողովի նիստի ընթացքում նման առաջարկով հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օպերացիա է անցկացրել Իրանի հյուսիս-արևմուտքում, ինչի հետևանքով սպանվել է 5 քուրդ ծայրահեղական:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և բեղմնավոր գրական գործունեություն:
ԱՄՆ դրոշը կբարձրացվի Փարիզի քաղաքապետարանի շինության վրա, քաղաքային խորհրդի նիստը կբացվի 1 րոպե լռությամբ, իսկ Էյֆելյան աշտարակը կներկվի ԱՄՆ դրոշի գույներով՝ ի հիշատակ Օռլանդոյի (Ֆլորիդա նահանգ) ողբերգության զոհերի, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:
91 տարեկանում վախճանվել է ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը։ Նա 1944 թվականից Հանրային ռադիոյի ժողգործիքների անսամբլի մեներգչուհին էր։
Հնդկաստանի զինված ուժերին պատկանող «ՄիԳ-27» կործանիչ-ռմբակոծիչը կործանվել է Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքում՝ երկրի հյուսիս-արևելքում, հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Կարﬕր խաչի ﬕջազգային կոﬕտեի նախագահ Փիթեր Մաուրերը հոռետեսորեն է գնահատում Սիրիայում խաղաղություն հաստատելու հեռանկարները: Նման տեսակետ նա հայտնել է երեկ շվեյցարական SonntagsBlick թերթին տված հարցազրույցում:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրում կլիմայի փոփոխությունների ծրագրի ղեկավար Դիանա Հարությունյանի խոսքով՝ եթե գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է 0,85 աստիճանով, ապա Հայաստանում՝ 1,13-ով, ինչը պայմանավորված է գոտիականությամբ: Հայաստանի համար խոցելի են համարվում սակավաջուր տարիները, արտակարգ եղանակային երևույթները, որ 2 անգամ ավելացել են, ինչպես նաև կարկուտը, հեղեղումները, շոգ օրերի երկարատևությունը և սողանքային տարածքները, որ մեզ մոտ բավականին բնակեցված են:
Իսպանական «Սևիլիայի» ղեկավարությունը պաշտոնապես հաստատել է բասկ մասնագետ Ունայի Էմերիի հետ պայմանագիր լուծման մասին: Էմերիի իրավաբանները արդեն ուղարկել են անհրաժեշտ փաստաթղթերը հաջորդ շաբաթվա ընթացքում աշխատանքի դադարեցման վերաբերյալ:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարական աշխատանքները, կարելի է ասել, ավարտվել են, քիչ բան է մնացել: Այս մասին ANS-ին տված հարցազրույցում ասել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը:
Գերմանիայի ոստիկանությունը խստացրել է Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների անվտանգությունը: Պատճառը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո նրանց նկատմամբ սպառնալիքների ու վիրավորանքների թվի աճն է:
ԱԺ-ն կառավարության առաջարկությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Նիստում պետք է քննարկվեր նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը, սակայն, հետաձգվել է:
Հորդառատ անձրևը, որը Վրաստանի կենտրոնական հատվածում շարունակվել է գրեթե 4 ժամ, լրջորեն վնասել է Իմերեթի շրջանի գյոււղերը: Կվիրիլա գետը դուրս է եկել ափերից ու ողողել 8 գյուղ:
Բարեբախտաբար այս տարիների ընթացքում մեր ձեռքբերումները այդ ուղղությամբ գնահատվել են միջազգային հանրության կողմից, տարբեր երկրների ներկայացուցիչներ, մասնակցելով Արցախում իրականացվող գործընթացներին՝ լինեն դրանք ընտրություններ, հասարակական կյանքի ձևավորման հետ կապված գործընթացներ, քաղաքացիական մեր հասարակության ձևավորման հետ կապված գործընթացները, միշտ բարձր գնահատականի են արժանացել մեր ձեռքբերումները:
Այսօր Էստոնիայում մեկնարկում են լայնամասշտաբ Saber Strike-2016 միջազգային զորավարժությունները, որն անցկացնում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը, հայտնում է երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը: