Բաժիններ՝

Թուրքիայում պատգամավորների նկատմամբ ավելի քան 100 դատական գործ է ուղարկվել դատախազություն

Թուրքիայի արդարադատության նախարարությունը պատգամավորների նկատմամբ հարուցված 117 դատական գործ է ուղարկել երկրի դատախազություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է օրենքը, որը թույլ է տալիս պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից մինչ դատական հետապնդում իրականացնելը: Այն ուժի մեջ է մտել պաշտոնական Resmi Gazete-ում հրապարակվելուց հետո:

«Մենք 117 գործ ենք ուղարկել դատախազություն պատգամավորների գործով»,- հայտարարել է Բոզդաղը TRT-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Մեջլիսը մայիսի 20-ին հավանության է արժանացրել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրինագիծը պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

Այն ժամանակավոր փոփոխություններ է կատարում Սահմանադրության մեջ, ինչը թույլ է տալիս մինչ պատգամավորների դեմ դատական հետաքննություն սկսելը զրկել նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից:
Ներկայում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու վտանգը սպառնում է Թուրքիայի խորհրդարանի ավելի քան 150 անդամի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930