Մերկելն ու Վրաստանի վարչապետը կքննարկեն Հարավային Կովկասին առնչվող հարցեր

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 15-ին կհանդիպի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

«Քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Վրաստանի ու Եվրամիության հարաբերությունները»,- ասել է Զայբերտը լրագրողներին:

Բանակցություններից հետո նախատեսված է հանդիպում լրագրողների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930