Բաժիններ՝

ԿԲ նախագահը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին 

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Հունաստան, որտեղ հունիսի 11-12-ը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների հերթական տարեկան նիստին: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Նիստի ժամանակ քննարկվելու են բանկի գործունեությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930