Բաժիններ՝

Պաշտոնական. Սուարեսը տեղափոխվում է «Բարսելոնա»

Կատալոնական Բարսելոնան հաստատում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ «Վիլառեալի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը հաջորդ մրցաշրջանում կխաղա «Բարսելոնայի» կազմում:

Ըստ իսպանական մամուլի՝ Սուարեսն ակումբի հետ կստորագրի 4 տարվա պայմանագիր: Պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 1-ին Կամպ-Նոու մարզադաշտում:

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Սուարեսի համար կատալոնացիները վճարել են 50 մլն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս