
Մոուրինիոյի «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լուրջ նպատակը Մխիթարյանն է

Անգլիական ակումբները շարունակում են պայքարը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար: Այս պաքարին է միացել «Մանչեսթեր Յունայթեդը», ով արդեն առաջարկով դիմել է Դորտմունդի «Բորուսիային»:
Անգլիական «Daily Mail»-ը գրում է, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից մեկն է, ում ցանկանում է թիմում տեսնել նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
Ավելի վաղ Մոուրինիոն նշել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձնելու է ամբողջովին նոր թիմ, և դրա համար թիմի կազմում կատարելու է հեղափոխական փոփոխություններ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանին ձեռք բերելու համար դորտմունդյան ակումբին հարցումով դիմել են նաև «Արսենալը», «Չելսին» և «Յուվենթուսը»:
Սիրարփի Աղաբաբյան