Բուժեք վարիկոզային երակներն ու հանգստացրեք ցավը
Գիտեի՞ք, որ լոլիկի միջոցով կարող եք բուժել վարիկոզային երակները: Ձեզ ենք ներկայացնում վարիկոզային երակները բուժելու երկու մեթոդ՝ կանաչ և կարմիր լոլիկի միջոցով:
Կանաչ լոլիկով մեթոդ
Սա պարզ, տնական բուժում է, որը կօգնի բուժել այս առողջական խնդիրը: Պարզապես պետք է լվանալ կանաչ լոլիկներն ու դրանք կտրատել շրջանակներով: Կտրատած կտորները պետք է դնել պրոբլեմատիկ հատվածներին: Անհրաժեշտության դեպքում կարող եք ամրացնել կպչուն ժապավենով: Լոլիկներն այնքան պահեք, քանի դեռ այրոց չեք զգացել: Եթե չկարողանաք դիմանալ զգացողությանը, հանեք ժապավենն ու լվացրեք ոտքերը սառը ջրով: Եթե նմանատիպ զգացողություն չունեք, ապա արդյունքը կնկատեք կարճ ժամանակահատվածում: Այս պրոցեդուրան կարող եք կրկնել օրական 5 անգամ:
Պրոցեդուրան կատարելուց 2 շաբաթ անց այտուցները, ցավերն ու մազանոթային գոյացությունները կանհետանան:
Հասած լոլիկով մեթոդ
Այս պրոցեդուրան նման է նախորդին: Հասած լոլիկը լվացրեք, կտրատեք մի քանի կտոների և 3-4 ժամով դրեք ցավող հատվածներին: Որոշ ժամանակ անց փոխարինեք լոլիկները նորով: Այս պրոցեդուրան ցանկալի է կատարել երեկոյան կամ գիշերը:
Պրոցեդուրայի տևողությունն անհատական է: Կարող եք կատարել այն ամռան ընթացքում: Լոլիկի սերմերն ասպիրինի ազդեցություն ունեն: Դրանք ջրիկացնում են արյունն ու կանխարգելում են խցանումների առաջացումը: Ի հավելում, լոլիկները պարունակում են ֆլավոնոիդներ, որոնք ամրացնում են անոթների պատերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: