
Կատու գնորդները գովազդել են գերմանական սուպերմարկետը

Գերմանական Netto սուպերմարկետը գովազդ է նկարահանել, որտեղ գնորդների եւ խանութի աշխատողների դերում նկարահանվել են կատուները:
Հոլովակում կենդանիները խանութի շենքում տանում են գնումների համար նախատեսված սայլակները, մթերքներ են ընտրում, ինչպես նաեւ հերթ են կանգնում դրամարկղի մոտ: Տեսանյութը հրապարակվել է հունիսի 8-ին YouTube-ում խանութի ալիքում. երկու օրվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 1,3 մլն դիտում:
Հոլովակի վերջում հայտնվում է գոհ մռութով կատուն, որը ժպտում է՝ նայելով տեսախցիկին, ինչից հետո գովազդն ավարտվում է՝ «Այսպիսի շահավետ գների համար ուրախ են բոլորը» մակագրությամբ: