Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Փարիզի « Grand Chess Tour» մրցաշարի 5 տուրերից հետո զբաղեցնում է միայն 7-րդ տեղը:
2016թ. հունիսի 1-ի որոշմամբ Ս. Խաչատրյանին, Ա. Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից Նախաքննական մարմինը Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը և որոշումն ուղարկվել է դատախազին:
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, կներկայացնի եզդիների ցեղասպանության զոհերի շահերը, որոնք տուժել են ԴԱԻՇ-ի գործողություններից, գրում է ET Online.com-ը:
Սիրիայի Հալեպ քաղաքում հրասանդի պայթյունի հետևանքով հունիսի 10-ին զոհվել է սիրիահայ համայնքի նվիրյալ Ռաֆֆի Պչաքճյան: Այս մասին տեղեկացնում են Հալեպի «Գանձասար» պարբերականից:
APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի հիդրոօթերևութաբանության ազգային գործակալությանը, հայտնում է, որ Մեծ Կովկասի Գուբա-Խաչմազ շրջանի գետերում ջրի մակարդակը բարձրացել է 10-12 սմ-ով, իսկ Փոքր Կովկասի գետերում՝ 10-20 սմ-ով, Լենքորանի ու Աստարայի շրջանում՝ 25-35 սմ-ով:
«Եթե Լեռնային Ղարավաղի հակամարտության սկզբնապատճառը չլուծվի, չկասեցվի Ադրբեջանի դեմ ագրեսիան ու Հայաստանի զորքերը դուրս չբերվեն մեր երկրի տարածքից, ապա ոչ ոք չի կարող ոչ մի երաշխիք տալ»:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը չի ճանաչում իրեն առեւանգելու եւ ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալված երկու անձանց. «Համենայնդեպս անուններն ինձ ոչինչ չեն ասում»:
Հարավային Ամերիկայի Գավաթի խաղարկության շրջանակներում գրանցվել է առաջին անակնկալը: C խմբի 2-րդ տուրում տեղի ունեցած Ուրուգվայ-Վենեսուելա խաղում ուրուգվայցիները կրեցին երկրորդ պարտությունը և դուրս մնացին հետագա պայքարից:
Դպրոցականների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայում բախվել է բեռնատարի: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 3 երեխա, ևս 7-ն ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում է Hurriyet թերթի ինտերնետ վարկածը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Բելգիայի Մեխելեն քաղաք:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է ապակայունացնել Եվրասիայի կեսը:
Երկրապահը դարձյալ առաջնագծում է. Մանրամասները՝ ԵԿՄ տեսանյութում:
Հունիսի 11-ին շրջանների զգալի մասում, հունիսի 12-ին Վայոց ձորում և Սյունիքում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է հունիսի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպման փաստը:
«Կարծում եմ՝ իշխանության դիրքից է կախված՝ որ իշխանությունն ինչ կերպ ու ինչ չափով է փորձում ճնշումներ գործադրել»,- Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված բաց նամակի մասին ասում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: Այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևանի Մուրացանի փողոցի 142 տան բնակչուհի, 1992 թվականին ծնված Քրիստինե Վահանի Հարությունյանը, ով հունիսի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, դուրս է եկել Երևանի «Թոխմախ» կոչվող զբոսայգուց և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է։
Գերմանիան ոչ առաջինն է, ով անում է այդ քայլը, ոչ էլ վերջինը կլինի: Եվրոպայում Գերմանիան հետևեց Ավստրիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և մի շարք այլ պետությունների օրինակին, որոնք նախորդ տարիներին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադին ու խմբավորման մի շարք անդամներ վիրավորվել են իրաքա-սիրիական սահմանին ավիահարվածի հետևանքով, հայտնում են արաբական լրատվամիջոցները:
Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը`Արիանե Կաոիլին երեկ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոն:
Հայաստանի Հանրապետության Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան՝ ուսուցման համար ստեղծված պայմաններին և կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով:
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջան հայրենադարձվեց քաղաքացիական անձը՝ կինը, որը 2016թ․ հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում։ Գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Այս մասին տեղեկացնում են Կարմիր Խաչի գրասենյակից:
2016թ. հունիսի 10-ին` ժամը 00:10-ի սահմաններում, «Աղստև» գետը վարարելով քանդել է «Քարևարդ» ՍՊԸ-ի կողմից գետի վրա կառուցված ՀԷԿ-ի ամբարտակի պատնեշը և քշել տարել այդ պահին ամբարտակի պատնեշի վրա աշխատանքներ կատարող, նույն ՀԷԿ-ի բանվոր Վարուժան Ֆրունզեի Գաբրիելյանին։
Հունիսի 10-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում քամուց վնասվել են տանիքներ և էլ. սյուներ:
Հայաստանն ու ԼՂՀ-ն իրենց առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները պետք է լուծեն սեփական ուժերով՝ հաշվի առնելով, որ ռազմավարական առումով տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, նաև՝ ողջ աշխարհում չունեն գործընկեր: Միաժամանակ, մշտապես փոփոխվող աշխարհում ստեղծվում են նպաստավոր իրավիճակներ, որոնք պետք է օգտագործել խելամիտ դիվանագիտությամբ:
Ավստրալական Խաղաղության ինստիտուտը (Institute for Economics and Peace) դասակարգել է աշխարհի 162 երկրները՝ ըստ անվտանգության ցուցանիշի:
«Եթե ցանկանում եք՝ Հայաստանում գիտությունը զարգանա, գիտությունն ու տնտեսությունն իրար հետ կապվեն, ոչ թե մենք արտադրենք գիտության թեկնածուներ, այլ նաև դոկտորներ, ու դրա հետ միասին՝ իրենց գյուտը կյանքի կոչվի, որ դառնա արտադրության մաս, մենք պետք է կարողանանք այդ գյուտերը ներգրավել տնտեսության մեջ: Թե որ ոլորտից կլինի, դա այլ խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը տեղեկացրել է, որ ապրիլին և մայիսին «Հայաստան Արցախ» հիմնադրամի տեղ հասցրած օժանդակությունը ներառում է անհրաժեշտ դեղորայք` քաղցկեղի, սրտի, աղիքային և մտավոր հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև դեղեր և բժշկական պարագաներ` պատերազմի պատճառով ստացված վերքերի բուժման համար:
Կապված անտանգության ոլորտում փոփոխված իրավիճակի հետ՝ Գերմանիայի Բունդեսվերը հայտարարել է բազմամիլիարդանոց ներդրումների անհրաժեշտության մասին, գրում է DW-ն:
Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամրապնդել է հետաքրքրությունը Հայաստանի հավաքականի և Դորտմունտի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով և արդեն դիմել է գերմանական թիմին ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով: