Բաժիններ՝

Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի և դաշնակիցների լայնամասշտաբ միջազգային զորավարժությունները

Այսօր Էստոնիայում մեկնարկում են լայնամասշտաբ Saber Strike-2016 միջազգային զորավարժությունները, որն անցկացնում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը, հայտնում է երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը:

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, զորավարժություններին մասնակցում է մոտ 10 հազար զինծառայող ՆԱՏՕ-ի 13 երկրից և գործընկեր երկրներից՝ Էստանիայից, Դանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Լեհաստանից, Լյուքսեմբուրգից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Ֆինլանդիայից և Գերմանիայից:

Մասնակցող ստորաբաժանումները տեղաբաշխվել են երեք բալթյան երկրներում, զորավարժությունների շրջանակում Էստոնիա է ժամանեկ մոտ 1500 զինծառայող:
Լատվիան և Լիտվան Էստոնիա են ուղարկել վաշտի չափով ստորաբաժանում, Ֆինլանդիան՝ մոտոհետևակային դասակ: Բացի այդ՝ Էստոնիա են ժամանել նաև շտաբային սպաներ Դանիայից և Սլովենիայից:

Այս տարի Էստիանիան հանդիսանում է զորավարժությունների առաջատար երկիր: Զորավարժությունները բաղկացած են մի քանի փուլից: Տակտիկական փուլերը կանցկացվեն Տալլինի մերձակայքում գտնվող «Էմարի» ավիաբազայում, ինչպես նաև Լիտվայի և Լատվիայի զորահավարժարաններում:
Զորավարժություները կավարտվեն հունիսի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս