Մայր ու աղջիկ ինձ «սպառնացին»՝ եթե չգնամ, ոստիկան են կանչելու ու ինձ ստիպողաբար բժշկի տանեն: Որոշեցի աղջկաս «խաթրից» դուրս չգալ ու գնացի հիվանդանոց: Ստուգեցին ու միանգամից վիրահատարան ուղարկեցին, ստենտավորեցին: Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ, կանգնած էի սուր ինֆարկտի շեմին, որից փրկում չէր լինի:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Յանս Վատցկեն Blid-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ տեղում ստուգումներ իրականացնել և փաստեր ներկայացնել
Ս. Գրիգորյանի խոսքով՝ օրինական դաշտում աշխատելը կանգնեցնում է նմանատիպ խնդիրների առաջ, իսկ անօրինական ճանապարհով աշխատողները 1-2 օրվա ընթացքում ապրանքը բերում ու վաճառում են, իսկ իրենք դեռ սպասում են իրենց ապրանքին. «Եթե մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ապա պետք է մաքսիմալ ամեն ինչ հեշտացնենք, որպեսզի մարդը ճիշտ ուղով աշխատի: Իսկ եթե մենք ստեղծում ենք արհեստական դժվարություններ, պարզ է, որ մարդը պետք է փնտրի դրանք հաղթահարելու միջոցներ, այսինքն՝ տա կաշառք, գտնի այդ հարցը լուծող միջնորդներ»:
ԱՄՆ-ը չի հաշտվի Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի խախտումների հետ և մոտ ժամանակներս մտադիր է հասնել փաստաթղթային զգալի ճշգրտումների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Օսլոյում Նորվեգիայի կառավարության ղեկավար Էռնա Սուլբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է TASS-ը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է ներկայացված փաստաթուղթը, որի իրագործումը կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ համայնքների կայացմանը զուգահեռ պետք է կառավարության լիազորությունները ապակենտրոնացնել դեպի համայնքներ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համայնքների ֆինանսական հնարավորությունները բավարար չեն համայնքային խնդիրները լուծելու համար, ինչը տնտեսական համաչափ զարգացման առումով խնդիր է: Այս համատեքստում, վարչապետ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել կառավարության, ինչպես նաև միջազգային կառույցների աջակցությունը:
Հանձնաժողովը հատկապես ակտուալ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՍԵԱՆ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հիմքի վրա առեւտրատնտեսական գործընկերության ստեղծման մասին:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Աինը հայտնել է իր դիրքորոշումը՝ կապված երեկ Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) Իրանի հասցեին հնչած քննադատությունների վերաբերյալ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը պատրաստվում է հունիսի 22-ին այցելել Հայաստան: Նրա այցը խոչընդոտելու նպատակով ֆեյսբուքում խումբ է ստեղծվել, որը կրում է՝ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անունը:
Տեսանյութը տարածել է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ղուկասյանն ասաց, որ այդ տեսանյութը տրամադրվել է ԶԼՄ-ներին, հունիսի 6-ին:
Հունիսի 15-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում պարսպից քար է ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչը խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն:
ՆԱՏՕ-ն պետք է անմիջական մասնակցություն ունենա ԴԱԻՇ-ի դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման արդյունքներով:
Դավիթ Բաբայանը նշեց, որ այս հանդիպումներն ուղղված են առավել շատ խաղաղության պահպանմանը, քառօրյա պատերազմից հետո ներկա փուլում այլ հարցերի, մասնավորապես, քաղաքականի քննարկում դժար թե լինի: Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ առանց հետաքննական մեխանիզմների ներդրման, առանց այդ սկզբնական օղակի, անհնար է լինելու առաջ անցնել:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ելույթ է ունեցել Պետդումայում, որի ժամանակ հայտարարել է, որ ԱՊՀ երկրների տարածքում, ինչպես նաև ցանկացած այլ տարածաշրջանում, հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական և ոչ թե ռազմական միջոցներով:
Ֆրանսիայի ոստիկանությունը շարունակում է Եվրո 2016-ի ընթացքում խստացված հսկողությունը երկրպագուների նկատմամբ: Այս անգամ ուշադրության կենտրոնում են հայտնվել Լեհաստանի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլասերները: Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է անկարգություններ հրահրող ֆուտբոլասերներին:
Մոսկվայում այսօր կայացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական նիստը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ, ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքին ու ռումինացի խորհրդարանական Սեզար Ֆլորին Պրեդային:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդները ցանկանում են երկրի սահմանադրությունից հանել Թուրքիայի Հնարապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ գաղափարախոսությունը: Այս մասին Bloomberg.com կայքում գրում են լրագրողներ Սելջան Հաջաօղլուն եւ Ֆըրաթ Քոզոքը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունիսի 24-ին հրավիրում է իր զավակներին մասնակցելու Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությանը, որը տեղի կունենա ժամը 15.35-ին:
Մոտ ժամանակներս Ֆրանսիայում հնարավոր են նոր ահաբեկչություններ: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը France Inter ռադիոկայանի եթերում:
«Եվ երբ դուք ասում եք՝ խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, կներեք, մենք՝ ներքոստորագրյալներս, տարիներ շարունակ այդ խոսքի ազատության համար պայքարողներից ենք եղել: Ընդ որում՝ Հայաստանում խոսքի ազատությունը ժամանակին նվաճել է տպագիր մամուլը: Մենք դրա գինը գիտենք: Բայց խոսքի ազատությունը փնթի, գողացված, անօրինական նյութը չէ»:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ հաջորդ նախագահը խախտի միջուկային պայմանագիրը, ապա Իրանը կայրի այդ փաստաթուղթը, հայտնում է Associated Press-ը:
Ֆրանսիայի Մարսել քաղաքում մահացել է 51-ամյա անգլիացի երկրպագուն, որը տուժել էր մինչ «Եվրո-2016» խաղը ռուսների հետ կռվի հետևանքով, հայտնել է Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Դանիիլ Բոլտակսը:
Հունիսի 16-18-ը‵ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, հոնիսի 19-20-ը օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մոսկվան կցանկանար նորմալացնել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողությունների իրականացման, դա անհնար է:
Վստահ եմ, որ չեք կարդացել 12.06.2016թ. «Առավոտ» տպագիր թերթում իմ հրապարակած «2015-2016 ուսումնական տարում դասագրքերի փորձարկում իրականացնող դպրոցների եւ փորձարկվող դասագրքերի մասին» հոդվածը, որտեղ նշել էի, որ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը զբաղեցնում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: 1999 թվականից մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը տիկին Հարությունյանը եղել է ԿԳՆ ԾԻԳ-ի տնօրենը, իսկ փոխնախարարի պաշտոնին նշանակվելուց հետո էլ մինչ օրս համատեղում է այդ երկու պաշտոնները:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել Յուրի Չայկայի թեկնածությունը Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ISO 27001:2013 միջազգային ստանդարտների շրջանակում «Bureau Veritas Certification» ֆրանսիական ընկերությունն Յունիբանկում իրականացրեց աուդիտ և վերահաստատեց բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի համապատասխանությունը միջազգային ստադարտներին:
Կարապետյանների ընտանիքի նախաձեռնությամբ արդեն ինը տարի շարունակ Հայաստանի բոլոր մանկատների բոլոր շրջանավարտների անուններով բացվում են հաշվեհամարներ, որոնց համաչափորեն ուստարվա ընթացքում բաշխվում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի աշխատավարձը: Ուստարվա վերջում որոշակի գումար հավելվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:
Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 20.000 անվանական արժեքով թղթադրամը կեղծելու բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։