Բաժիններ՝

«Սևիլիան» հաղորդել է Ունայի Էմերիի հեռանալու մասին

Անդալուզական ակումբը կհաղթի հաջորդ Եվրոպայի լիգան նոր մարզչի հետ:

Իսպանական «Սևիլիայի» ղեկավարությունը պաշտոնապես հաստատել է բասկ մասնագետ Ունայի Էմերիի հետ պայմանագիր լուծման մասին: Էմերիի իրավաբանները արդեն ուղարկել են անհրաժեշտ փաստաթղթերը հաջորդ շաբաթվա ընթացքում աշխատանքի դադարեցման վերաբերյալ:

Այդ պաշտոնի գլխավոր թեկնածու «Սևիլիայի» ղեկավարները նշել են Չիլիի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիին: Բանակցությունները նրա հետ նշանակված են հունիսի 13-ին:

Էմերիի նոր աշխատավայրը, ամենայն հավանականությամբ, կդառնա ֆրանսիական «ՊՍԺ»-ը:

Էմերին գլխավորել է «Սևիլիան» 2013թ. հունվարից և այս ընթացքում հաղթել է 3 Եվրոպայի լիգա:

Սամպաոլին աշխատել է Չիլիի հավաքակաում 2012-2016թթ. և ազգային թիմի հետ հաղթել է Կոպա Ամերիկա 2015-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս