Բաժիններ՝

Զինչենկոն որոշում կկայացնի Եվրո 2016-ից հետո

Ուկրաինայի ազգային ընտրանու երիտասարդ ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն Եվրո 2016-ի ավարտից հետո կորոշի՝ մնա՞լ ռուսական «Ուֆա»-ում, թե շարունակել մրցելույթները այլ ակումբում: Ուկրաինայի հավաքականի կազմում Զինչենկոն դուրս է եկել փոխարինման և մասնակեցել Եվրո 2016-ի Գերմանիայի հավաքականի հետ խաղին, որտեղ Ուկրաինան պարտվել է 0-2 հաշվով:

«Այո, մենք պարտվեցինք այս խաղում: Գերմանիան աշխարհի չեմպիոնն է: Մենք ունեցանք հնարավորություններ դարպասը գրավելու, բայց չօգտագործեցինք մեր շանսերը»,- «Р-Спорт»-ի փոխանցմամբ՝ ասել է Զինչենկոն:

Ալեքսանդր Զինչենկոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ն և գերմանական մի քանի ակումբներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930