![](/banners/BeFunky-design.jpg)
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Օֆելյա Համբարձումյանի հիշատակը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/850631.jpg)
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի հիշատակը: Ազգային ժողովի նիստի ընթացքում նման առաջարկով հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նոր ինձ հաղորդեցին, որ մահացել է 20-րդ դարի մեծագույն երգչուհիներից մեկը, մեր ազգի հպարտություններից մե կը, ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը: Ես ուզում եմ բոլորի անունից ցավակցություն հայտնել տիկին Համբարձումյանի ընտանիքի բոլոր անդամներին, հայ ժողովրդին, որովհետև 20-րդ դարում նա ապացուցեց, որ հայ մշակույթն անզուգական է ու հզոր: Ես կարծում եմ, որ մեր պարտքն է այս պահին մեկ րոպե լռությամբ հարգել տիկին Օֆելյա Համբարձումյանի հիշատակը»,- նշեց նա:
Պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին Օֆելյա Համբարձումյանի հիշատակը: