«Աերոֆլոտը» որոշում է կայացրել կասեցնել Թուրքիա ավիատոմսերի վաճառքն ու վերաձևակերպումը, ասվում է ընկերության կայքում:
Մենք պետություն ենք, որը կանգնած է մեծ պրոբլեմի առաջ, Ադրբեջանն ուզում է իբր թե իր տարածքները հետ վերցնի, որոնք, սակայն, իր տարածքները չեն, պատմական տարածքներ են։ Մենք դեռ պատերազմի մեջ ենք, մեզ պե՞տք է Հայաստանում հեղափոխություն, հեղաշրջում անենք։
Այսօր առավոտյան Կիևում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով սպանվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Աշխարհահռչակ System of A Down խմբի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանում ծավալվող իրադարձություններին:
Wikileaks կայքը հրապարակել է Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հարյուր հազարավոր էլեկտրոնային նամակներ:
«Ոստիկանապետը առաջին վայրկյանից գտնվում է դեպքի վայրում մինչեւ էս պահը եւ պարտադիր չէ, որ ինքը խոսի։ Ի՞նչ տարբերություն, ես եմ խոսում։ Ոստիկանության պետը խոսքի դիֆիցիտ չունի, նա տիրապետում է իրավիճակին, ոստիկանությունը՝ նույնպես»։
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) քվեարկել Է երկրում արտակարգ դրության ռեժիմը կես տարով երկարաձգելու օգտին, երկրի մայրաքաղաքից հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները:
Նվազագույնը 45 հազար մարդ է ձերբակալվել կամ աշխատանքից հեռացվել թուրքական իշխանությունների կողմից երկրում հեղաշրջման անհաջող փորձից հետո, հայտնում է BBC-ն:
«Մեր ցավակցությունն ու աղոթքն եք հղում կիրակի օրը Երևանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված և վիրավորված ոստիկանների ընտանիքներին»:
Հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Գիտնականներն արհեստական ինտելեկտի միջոցով ստացել են մի ալգորիթմ, որը սև և սպիտակ հին նկարները դարձնում է գունավոր:
Աղիները մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաներից մեկն են: Եթե աղիները ճիշտ են գործում, ապա ոչ մի առողջական խնդիր ձեզ չի անհանգստացնի:
5sfer.com կայքը գրում է. երբեմն թվում է, թե իրական սեր գտնելը շատ բարդ է, որովհետև դժվար է գտնել քո հետաքրքրությունները կիսող մարդու:
Ինչպես հաստատում է AS-ը, Qatar Airways-ի և կատալոնացիների միջև բանակցությունները սկսվել են: Մարզադաշտի անվանումը կարող է վաճառվել 15-20 տարով:
Կարմիր՝ ուշադրության պակաս: Պատրաստվեք երկար լսել: Հաճոյախոսություններ արեք:
Զարմանալի փաստ է՝ հաճախ ստենոկարդիայի ժամանակ առաջացող զգացումը շփոթում են այրոցի հետ, ինչը կարող է կյանքի համար վտանգավոր լինել: Չի կարելի նաև չարաշահել այրոցի դեմ դեղամիջոցները: Այրոցից ազատվելու համար գոյություն ունեն տնական միջոցներ, որոնք դեղամիջոցներից վատ ազդեցություն չեն ունենում:
Չիկագոյի Րաշա համալսարանի նյարդաբաններն ապացուցել են, որ կերակուրների մեջ դարչինի օգտագործումը, ինչպես նաև աշխարհով մեկ ամենատարածված սննդային հավելումը՝ նատրիումի բենզոատը, բարձրացրել են մկների՝ սովորելու հանդեպ ունակությունները:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր չեն 2016 թվականին ակտիվացնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը` հղում կատարելով Բրիտանիայի կառավարության իրավաբանին:
Հոդատապը (подагра) պուրինի նյութափոխանակության խանգարման հետևանքով զարգացող հիվանդություն է, որի ժամանակ հիմնականում հոդերում առաջանում են միզաթթվային բյուրեղներ` դրանց նկատմամբ օրգանիզմի բուռն հակազդումով։
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարծիք է հայտնել «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Մանչեսթեր Սիթիում» մարզիչների փոփոխությունների մասին:
Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը («Ֆրոնտեքս») արձանագրում է այն փախստականների թվի զգալի ավելացում, որոնք Եվրոպա են ուղեւորվում Միջերկրական ծովի կենտրոնական մասով, բայց միգրացիոն հոսքի նվազում է նշում արեւելքում՝ Հունաստանի ափերի մոտ:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դենիս Իրվինն իր հարցազրույցներից մեկում խոսել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել: Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։ Այս եզրակացությանն են եկել հնագետները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղի տարածքում, Դար լեռան գագաթին պեղումներ իրականացնելու ժամանակ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ:
Եվրամիությունն այս տարի չեղյալ չի հայտարարի վիզային ռեժիմը Թուրքիայի հետ: Ինչպես հայտնում է Reuters-ը, ԵՄ թվային էկոնոմիկայի և հասարակության հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, թե բացառվում է, որ 2016թ. Անկարայի համար առանց վիզային ռեժիմի սահմանվի երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:
Հիշեցնենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016թ. հունվար-մայիսին արտադրվել է 696 հատ պլանշետ և 200 բջջային հեռախոս։
«Լեսթերը» մտադիր է պահպանել կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին: «Լեսթերի» հետ ալժիրցու պայմանագրի մեջ հրաժարագին նախատեսված չէ, և այդ կապակցությամբ «Լեսթերը» պոտենցիալ գնորդներից Մահրեզին վաճառելու համար կպահանջվի 45 մլն ֆունտ:
Ադրբեջանում բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմած 24.921 դիմորդներից միայն 6 հոգին են կարողացել քննություններում բարձր` 700 միավոր հավաքել, իսկ 80 տոկոսից ավելին «անբավարար» գնահատական է ստացել:
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ռազմական ավիացիայի գործերով խորհրդական Էրկան Քըվրաքին, որը կասկածվում է ձախողված ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ: