![](/banners/BeFunky-design.jpg)
Տնական միջոցով բուժեք հոդատապը
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/gota-mtjn5hohs4do7evs46qv8dxc9tek6apf0elwejn7ok-1.jpg)
Հոդատապը (подагра) պուրինի նյութափոխանակության խանգարման հետևանքով զարգացող հիվանդություն է, որի ժամանակ հիմնականում հոդերում առաջանում են միզաթթվային բյուրեղներ` դրանց նկատմամբ օրգանիզմի բուռն հակազդումով։
Պուրինները պրոտեիններ են, որոնք առկա են որոշակի մթերքների մեջ:
Միզաթթվի արտազատումը տեղի է ունենում այս պրոտեինների դեգրադացիայի արդյունքում: Երբ մեզի թթվայնությունը բարձր է, այն կուտակվում է հոդերում և հոդատապ է առաջացնում:
Tophappylife կայքն առաջարկում է տնական բաղադրատոմս, որը կօգնի լուծել այս առողջական խնդիրն ու իջեցնել մեզի թթվայնությունը:
Բաղադրություն
• 1 վարունգ
• 2 ճյուղ նեխուր
• 1 կտոր կիտրոն
• 1 սմ կոճապղպեղի արմատ
Բոլոր բաղադրիչները մաքրեք, վարունգն ու նեխուրը կտրատեք, լցրեք բլենդերի մեջ: Ապա ավելացրեք կիտրոնն ու կոճապղպեղը: Ամբողջը լավ խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ամեն օր՝ օրվա որ ժամին ցանկանաք, խմեք այս հյութը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը