Բաժիններ՝

«Մոուրինիոն կարող է դառնալ նոր Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդում». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարծիք է հայտնել «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Մանչեսթեր Սիթիում» մարզիչների փոփոխությունների մասին:

««Կոնտեն և «Չելսին» տառացիորեն ստեղծված են իրար համար: Եթե բոլորը նրան լսեն, ապա մենք իտալական «Չելսի» կտեսնենք:
Մոուրինիոն կարող է դառնալ նոր Ֆերգյուսոնը: Նա, բնականաբար չի աշխատի

«Մանչեսթեր Յունայթեդում» 26 տարի, բայց անպայման իր հետքը կթողնի:
Մեր ռևանշը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ օգոստոսի 7-ի՞ն է: Ա՛յ հենց սրանում է ֆուտբոլի գեղեցկությունը: Մեր մարզաձևը բաղկացած է այսպիսի հրաշալի պատմություններից:

Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա նա համապատասխան մարզիչ է՝ համապատասխան տեղում»,- ասել է Ռանիերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս