Բաժիններ՝

«Ֆրոնտեքսը» հունիսին միգրանտների թվի աճ է արձանագրում Կենտրոնական Միջերկրականի տարածաշրջանում

Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը («Ֆրոնտեքս») արձանագրում է  այն փախստականների թվի զգալի ավելացում, որոնք Եվրոպա են ուղեւորվում Միջերկրական ծովի կենտրոնական մասով, բայց միգրացիոն
հոսքի նվազում է նշում արեւելքում՝ Հունաստանի ափերի մոտ:

Այս մասին ասված է  կազմակերպության պաշտոնական կայքում, որի
կենտրոնակայանը գտնվում է  Վարշավայում:

«Հունիսին միգրացիոն ճգնաժամի հետ կապված լարվածությունը մեծ է մնացել Կենտրոնական Միջերկրականի տարածաշրջանում,­ տեղեկացնում Է «Ֆրոնտեքսը»:­ Անցյալ ամսին Իտալիա ժամանող միգրանտների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 24 տոկոսով՝ մինչեւ շուրջ 22 500»: «Ընդամենն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նրանց թիվը կազմել Է շուրջ 69 500, ինչը մոտ Է անցյալ տարվացուցանիշներին»,­ նշել է   գործակալությունը՝ ընդգծելով, որ Իտալիա ձգտողների մեծ մասը Նիգերիայի քաղաքացիներ են, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս