Խնձորն ու մեղրը՝ աղիների համար
Աղիները մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաներից մեկն են: Եթե աղիները ճիշտ են գործում, ապա ոչ մի առողջական խնդիր ձեզ չի անհանգստացնի: Սակայն, ըստ վիճակագրության տվյալների, Միացյալ Նահանգներում ավելի քան 50 միլիոն մարդ տառապում է աղիքային հիվանդություններից:
Մեր աղիները կուտակում են մինչև 20 ֆունտ տոքսիկ ավելցուկներ՝ անառողջ սննդի, վերամշակված կերակուրների և անառողջ մանրաթելերի և էնզիմների պատճառով:
Healthyfoodteam կայքն առաջարկում է տնական բաղադրատոմս, որը կմաքրի աղիները՝ դուրս բերելով ավելորդ տոքսինները:
Խնձորով և մեղրով դեղամիջոց
Բաղադրություն
• 1 բաժակ ջուր
• 1 ճ/գ մեղր
• 1 ճ/գ չիայի սերմեր
• 1 ճ/գ կտավատի սերմեր
• 1 խնձոր
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ստացված խառնուրդը խմեք դատարկ ստամոքսին, որպեսզի աղիներից դուրս բերեք ավելորդ տոքսինները:
Ամեն օր խմեք այս հեղուկը, այն կմաքրի աղիներն ու կլավացնի աղիքային պերեստալտիկան, ինչը չափազանց առողջարար է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը