Բաժիններ՝

Եվրամիությունը 2016թ. չեղյալ չի հայտարարի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը. Reuters

Եվրամիությունն այս տարի չեղյալ չի հայտարարի վիզային ռեժիմը Թուրքիայի հետ: Ինչպես հայտնում է Reuters-ը, ԵՄ թվային էկոնոմիկայի և հասարակության հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, թե բացառվում է, որ 2016թ. Անկարայի համար առանց վիզային ռեժիմի սահմանվի երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

Նրա խոսքով՝ թուրքական իշխանություններն առաջին հերթին պետք է իրականացնեն այն պայմանները, որոնք առաջ էր քաշել Բրյուսելը:

«Պետք է ապահովվի օրենքի գերակայությունը: Ներկայում մենք դա չենք նկատում»,- ասել է նա:

Էթինգերը նաև քննադատել է Թուրքիայում վերջերս ընդունված օրենքը, որը զրկում է խորհրդարանականներին պատգամավորական անձեռնմխելիությունից, որն իրականացվող կադրային զտումների հետ ուղղված է ընդդիմադիր կուսակցությունները ճնշելուն ու երկրում ազատությունը սահմանափակելուն:

«Պետությունը չպետք է հազարներով ազատվի դատավորներից: Դատական համակարգի անկախությունը առանցքային տարր է»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031