«Լեսթերը» մտադրություն չունի վաճառել Մահրեզին 45 մլն ֆունտից ցածր գնով
«Լեսթերը» մտադիր է պահպանել կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին: «Լեսթերի» հետ ալժիրցու պայմանագրի մեջ հրաժարագին նախատեսված չէ, և այդ կապակցությամբ «Լեսթերը» պոտենցիալ գնորդներից Մահրեզին վաճառելու համար կպահանջվի 45 մլն ֆունտ:
Ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է նաև երկարաձգել պայմանագիրը շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձով, և նա, ամենայն հավանականությամբ, կստորագրի այն:
«Լեսթերը» բանակցություններ է վարում նաև Կասպեր Շմեյխելի, Դենիել Դրինկուոտերի և Կլաուդիո Ռանիերիի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը