Բաժիններ՝

Բրիտանիայի իշխանությունները մտադիր չեն 2016 թվականին սկսել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը. Reuters

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր չեն 2016 թվականին ակտիվացնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը` հղում կատարելով Բրիտանիայի կառավարության իրավաբանին:

Իրավաբան Ջեյսոն Կոպելը, հանդես գալով Լոնդոնի բարձրագույն դատարանում, հղում է կատարել երկրի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությանն այն մասին, թե մինչև տարեվերջ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ կետը չի գործադրվի:

Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր, թե Բրիտանիան չի սկսի պայմանագրի դրույթի իրագործումը, մինչև Բրյուսելի հետ կայանալիք բանակցություններում վերջնականապես չձևավորվի բրիտանական դիրքորոշումը:

Դեռևս մինչ Պահպանողական կուսակցության պաշտոնում առաջադրվելը քաղաքական գործիչը հայտարարել էր, որ ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացը կտևի մի քանի տարի:a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս