Եթե քաղաքացիները նման բան են անում, ու դա հանցագործություն կամ վարչական խախտում է, ապա ոստիկանը պետք է կասեցնի նման գործողությունները, եթե չի կարողանում կասեցնել, հատուկ միջոցներ կիրառելու իրավունք ունի, բայց ոչ՝ քարը վերցնի, քարով խփի,- 168.am-ի հետ զրույցում երեկվա գործողություններին նման գնահատական տվեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հատուկ միջոցներն էլ օրենքով սահմանված են,- Քարը դրանց մեջ չի մտնում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե տեղեկություն չունի այն մասին, որ Ռուսաստանն իբրև տեղեկացրել է Թուրքիայի նախագահին նախապատրաստվող ռազմական հեղաշրջման մասին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները:
Մոսկվան վճռականորեն դատապարտում է Երևանում ոստիկանական շենքի գրավումը և աջակցում Հայատանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է բաց նամակ հղում իրավասու պետական մարմիններին՝ պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով:
Մեզ համար մի հարգելի մարդ են ուղարկում` Վիտալի Բալասանյանին, ով մեզ կողմից ընդունված, իմ կողմից առավել ևս:
Ստամբուլում ռազմական հեղաշրջման փորձի մասնակցության համար ձերբակալված 12 սպաները մտադրվել են բանտից առևանգել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, հայտնում է Haberturk-ը:
Հուլիսի 20-ին Ապշերոնի լողափում ռեկորդ է գրանցվել: Այնտեղ ջրահեղձ է եղել 7 մարդ, հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Իշխանությանը զսպելու համար անհրաժեշտ է ցույց տալ, որ իրենց որևէ ուժային գործողություն դատապարտվելու է:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպման նախապատրաստությունը քննարկվել է ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարների տեղակալների մակարդակով, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հորդորել է Թուրքիայի իշխանություններին ապահովել զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների անվտանգությունը:
Երևանյան պատմությունը ստվերում մնաց այնպիսի իրադարձությունների ֆոնին, ինչպիսին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձն ու ֆրանսիական Նիսում ահաբեկչությունն էր: Ներկա պահին հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ անհնար է ասել՝ ինչպիսի՞ն կլինի ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:
Ընդգծելով, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է՝ մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին:
Լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան պատրաստ է անվճար աշխատել Արգենտինայի հավաքականում: Նա խոստովանել է, որ կարոտել է մարզչական աշխատանքին և ուզում է գլխավորել Արգենտինայի հավաքականը, որի հետ արդեն աշխատել է:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 21-ի առավոտից քաղաքացիների ահազանգերի հիման վրա այցելել է ոստիկանության ստորաբաժանումներ՝ տեղում անձամբ ծանոթանալու ստեղծված իրավիճակին եւ քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին:
Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան Թուրքիայում կկասեցվի արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակ: Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն պլանավորվում է անցկացնել այս տարի: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի իշխող՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:
Իրանի անվտանգության ուժերը երկրի արևելյան շրջաններում կալանավորել են ահաբեկչական խմբավորման 40 անդամի, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Լիբանանի բանակը շրջապատել է նավը, որը Թուրքիայից ժամանել էր Տրիպոլի քաղաքի նավահանգիստ, սահմանվել են անվտանգության բարձր միջոցառումներ, հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը:
Հուլիսի 21-ի լուսադեմին Երևան քաղաքի Խորենացի փողոցից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 136 քաղաքացի:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, թե իշխանությունները ստուգում են ոստիկանների գործողությունների հաջորդականությունը Նիսում մարդկանց վրա հարձակման ժամանակ:
Կազմակերպություն ահազանգած քաղաքացին հայտնեց, որ ինքը գտնվում է ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի դիմաց, որտեղ կան բազմաթիվ ձերբակալված և բերման ենթարկված անձինք:
Հուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Եկեղեցին և հոգևորականությունը ջանքեր են գործադրում, որպեսզի ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, որն այլընտրանք չունի:
Թուրքիայի Հանրապետության 11րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հուլիսի 21ին Անկարայում մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ:
Ստամբուլի Առևտրային համալսարանի ռեկտոր Նազիմ Էքրեմի ձերբակալությունը, որին թուրքական իշխանությունները կասկածում են հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ, ուղեկցվել է նրա թիկնապահների և ոստիկանների միջև բախումներով, հայտնում է DHA գործակալությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Երևան, 21 հուլիսի, «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերություն։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) ուսանողների և դիմորդների համար բացում են մագիստրատուրայի «Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում» նոր ծրագիրը։
Հունաստանի Դեդեագաչ քաղաքում սկսվել է 8 թուրք զինվորականների նկատմամբ դատավարությունը, որոնք Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո երկրից հեռացել էին ուղղաթիռից, հայտնում է Anadolu գործակալությունը: