Տեղաբաշխվել ու հետ են գնվել պետական պարտատոմսեր
Հուլիսի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294191) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 20 մլրդ 057 մլն դրամ, որից մրցակցային` 17 մլրդ 421 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 2 մլրդ 636 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 889 843 104 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.0161 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.1000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
Այսօր տեղի է ունեցել նաև պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294182թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 057 480 000 դրամ, հետգնված ծավալը` 557 480 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 575 328 239 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 8.8200 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 2 գործակալ: