Wikileaksը հրապարակել է Թուրքիայի իշխանության գաղտնի գրագրությունները
Wikileaks կայքը հրապարակել է Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հարյուր
հազարավոր էլեկտրոնային նամակներ: Այդ նամակների մեծամասնությունը ուղարկվել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հասցեից: 762 էլեկտրոնային փոստային հասցեից ընդհանուր առմամբ հրապարակվել է 294 հազար 548 գրագրություն եւ դոսյե:
Ուղարկված էլեկտրոնային նամակներից վերջինը թվագրված է 2016 թվականի հուլիսի 6ով, իսկ ամենահինը` 2010 թվականով:
Կայքը հայտնում է, որ փաստաթղթերը ձեռք են բերվել հուլիսի 15ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Wikileaksը հայտնում է, որ ԱԶԿի փաստաթղթերը պարունակող կայքը գործադրվելուց հետո ենթարկվում է շարունակական հաքերային հարձակումների եւ, այդ պատճառով, հնարավոր է փաստաթղթերի ձեռք բերման գործում խնդիրներ ծագեն:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո Wikileaksը հայտնել էր, որ պատրաստ է այդ երկրի իշխող քաղաքական ուժին պատկանող հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակել: Թուրքիայի կառավարությունը դեռեւս չի մեկնաբանել Wikileaksի այդ հայտարարությունը եւ փաստաթղթերի հրապարակումը: